«Ջութակահար Բորյայի» հիշատակը միշտ վառ կմնա մեր ժողովրդի հիշողության մեջ. Արցախի նախագահ

Մահացել է սիրված ջութակահար, ԼՂՀ մշակույթի վաստակավոր գործիչ Բորիս Բաբայանը։ Նա 72 տարեկան էր։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 10 դեկտեմբերի – Sputnik. Մահացել է ջութակահար, ԼՂՀ մշակույթի վաստակավոր գործիչ Բորիս Բաբայանը։ Այդ առիթով Facebook-ի իր էջում իր էջում գրառում է կատարել Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը։

Հայտնի ջութակահար Արա Մալիքյանն իր նոր`«Արցախ» ալբոմից մի հատված է հրապարակել

«Մեծ ցավ ապրեցի՝ լսելով Արցախի նվիրյալ զավակ Բորիս Շիրինի Բաբայանի մահվան մասին: Անվանի երաժիշտն արժանիորեն վայելում էր իր հայրենակիցների անկեղծ սերն ու հարգանքը: Արցախյան ազատամարտի տարիներին նա իր ջութակի նվագով մեր տղաներին ռազմի դաշտ էր ճանապարհում, իսկ հետո արդեն՝ նվագում մեր նահատակների շիրիմներին՝ հավերժացնելով նրանց հիշատակը»,-գրել է նախագահը։

ԱՀ նախագահը Արցախի ժողովրդի, իշխանությունների և անձամբ իր խորին ցավակցությունն է հայտնել հանգուցյալի հարազատներին ու մերձավորներին, նրա արվեստի բոլոր երկրպագուներին:

««Ջութակահար Բորյայի» պայծառ հիշատակը միշտ վառ կմնա մեր ժողովրդի հիշողության մեջ»,-գրել է ԱՀ նախագահը:

Մշակույթի բնագավառում ունեցած մեծ վաստակի համար Բորիս Բաբայանն արժանացել է Արցախի Հանրապետության «Երախտագիտություն» մեդալի։