Կառավարության շենքի մոտ ցուցարարները ոստիկանների հետ անհաջող բանակցություններից հետո հայտարարեցին, որ այժմ անցնում են հստակ գործողությունների և փակեցին Տիգրան Մեծ պողոտան։
Նշենք, որ ավելի վաղ բողոքի ակցիայի մասնակիցները փորձ արեցին կառավարության շենք մտնել, բայց ոստիկանները կանգնեցրին նրանց։
Ցուցարարները նշեցին, որ իրենք որևէ բան կոտրելու, վնաս տալու ցանկություն չունեն, ուղղակի ուզում են ներս մտնել և վարչապետին ասել, որ ինքն այդ շենքում այլևս անելիք չունի, իշխանություն չունի։
Ոստիկանները հայտարարեցին, որ ցուցարարների գործողությունները օրինական չեն և բերման ենթարկեցին նրանցից մոտ 20-ին։
Հավելենք, որ Տիգրան Մեծի պողոտայում երթևեկությունը վերականգնվել է։
Ակցիայի մասնակիցները հայտարարեցին, որ ավարտում են իրենց ակցիան կառավարության շենքի մոտ և երթով շարունակում են ճանապարհը՝ դեպի Ազատության հրապարակ, որտեղ էլ երթը կավարտեն։ Սակայն ավելի ուշ ցուցարարներից մեկը հայտարարեց, որ իրենք ձեռք էին բերել փոխոստիկանապետի հետ պայմանավորվածություն, որ Ամիրյան փողոցը մասնակի փակելով առաջ կշարժվեն, իրենց բերման չեն ենթարկի և Ազատության հրապարակում կավարտեն իրենց երթը։ Բայց ոստիկանությունը նրանց չթույլատրեց փակել Ամիրյան փողոցը, ուստի ցուցարարները կրկին վերադարձան կառավարության շենքի մոտ։
Հրաժարվել եմ ինձ շնորհվող մեդալից. Տարոն Տոնոյան
Հայաստանում բողոքի ակցիաները՝ վարչապետի հրաժարականի պահանջով, սկսվել են նոյեմբերի 9-ին արցախյան ռազմաճակատներում հրադադար հաստատելու վերաբերյալ եռակողմ հայտարարության ստորագրումից հետո։
Ընդդիմադիր կուսակցությունները ստեղծել են Հայրենիքի փրկության շարժում ու վարչապետի միասնական թեկնածու առաջադրել Հանրային խորհրդի նախկին նախագահ Վազգեն Մանուկյանին։