Ձյուն ու մառախուղ կլինի. եղանակի տեսություն

Առաջիկա օրվա ընթացքում Հայաստանի շատ մարզերում տեղումներ կգրանցվեն, տեղ–տեղ` ձյան տեսքով։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 10 դեկտեմբերի – Sputnik. Հանրապետության տարածքում դեկտեմբերի 10-ի գիշերը շրջանների զգալի մասում, ցերեկը՝ Վայոց Ձորում և Սյունիքում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ՝ լեռնային և նախալեռնային շրջաններում՝ ձյան տեսքով: Դեկտեմբերի 11-14-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Առանձին վայրերում գիշերը և առավոտյան ժամերին սպասվում է մառախուղ։

Հրաժարվել եմ ինձ շնորհվող մեդալից. Տարոն Տոնոյան

Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայությունը և հավելում, որ քամին հարավարևելյան է՝ 3-8 մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։

Ձյուն ու մառախուղ կլինի. եղանակի տեսություն

Երևան քաղաքում ևս դեկտեմբերի 10-ի գիշերը ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ՝ թաց ձյան և ձնախառն անձրևի տեսքով։ Դեկտեմբերի 10-ի ցերեկը և 11-14-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Գիշերը և առավոտյան ժամերին սպասվում է մառախուղ։

ՀՀ կառավարությունը տնից զրկված արցախցիների համար աջակցության նոր ծրագիր կընդունի. նախարար

Մայրաքաղաքում դեկտեմբերի 10–ի գիշերը կգրանցվի +1...+3 աստիճան, իսկ ցերեկային ժամերին կլինի 4-6 աստիճան տաքություն։