Արմավիրում 22-ամյա վարորդը «Նիվայով» վրաերթի է ենթարկել հետիոտնին, որը տեղում մահացել է

Վրաերթից հետո ավտոմեքենան բախվել է քարե շինության պատին։ Վարորդին և ուղևորին տեղափոխել են բժշկական կենտրոն։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 10 դեկտեմբերի – Sputnik. Արմավիրի մարզում մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։

Սիսիան-Երևան ավտոճանապարհին մեքենան 60 մ գլորվել է ձորը․19-ամյա ուղևորը մահացել է

Երեկ` դեկտեմբերի 9-ին, ժամը 13։00-ի սահմանում Նորապատ գյուղի բնակիչ, 22-ամյա Էդգար Մուրադյանն իր վարած «ՎԱԶ 21214» մակնիշի ավտոմեքենայով Արմավիր-Նորապատ ավտոճանապարհի «Կարմիր կամուրջ» կոչվող հատվածում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, վրաերթի ենթարկել Արմավիրի մարզի բնակիչ 64-ամյա Արամ Դարբինյանին, այնուհետև բախվել քարե շինության պատին։

Վրաերթի ենթարկվածը տեղում մահացել է, իսկ վարորդն ու նրա ուղևորը՝ Հուշակերտ գյուղի բնակիչ, 22-ամյա Արման Հովհաննիսյանը, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արմավիր» բժշկական կենտրոն։

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։

Կայքի տեղեկություններով՝ մահացածը աշխատում էր Նորապատի գյուղապետարանում որպես հաշվապահ։

Ողբերգական դեպք Երևանում․ Երևանյան լճից տղամարդու դի են դուրս բերել