Վարդենիս-Սոթք հատվածում գծանց դուրս եկած տրակտորը բախվել է բեռնատար գնացքին. կա տուժած

«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության մամուլի ծառայությունից շեշտում են, որ գծանցումում, որտեղ տեղի է ունեցել պատահարը, առկա են նախազգուշացնող անհրաժեշտ նշանները:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 9 դեկտեմբերի – Sputnik. Երեկ` դեկտեմբերի 8–ին, Վարդենիս-Սոթք հատվածում դեռևս չպարզված պատճառներով գծանց դուրս եկած տրակտորը բախվել է բեռնատար գնացքի լոկոմոտիվին: Տրակտորի վարորդը հոսպիտալացվել է: Տեղեկությունը հայտնում է ՀԿԵ–ի մամուլի ծառայությունը։

«Բեռնատար գնացքի էլեկտրաքարշն էական վնաս է կրել: Մասնավորապես վնասվել են լոկոմոտիվի առաջամասն ու մեքենավարի խցիկը, լուսարձակը, վագոնների ավտոմատիկ շղթայակցման բռնակը»,–ասվում է հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ ՃՏՊ-ի պատճառով Վարդենիս-Սոթք հատվածում գնացքների շարժը 3 ժամով դադարեցվել է։ 

Նուռնուս-Չարենցավան հատվածում բեռնատարը բախվել է գնացքի լոկոմոտիվին

Ընկերության մամուլի ծառայությունից շեշտում են, որ գծանցումում, որտեղ տեղի է ունեցել պատահարը, առկա են նախազգուշացնող անհրաժեշտ նշանները:

«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը ևս մեկ անգամ վարորդներին հորդորում է հատկապես զգույշ և զգոն լինել գծանցներ հատելիս, ընթացքը շարունակել միայն համոզվելով, որ գծանցն ազատ է և գնացքը չի մոտենում:

Հնարավոր վտանգի դեպքում գնացքը չի կարող անհապաղ կանգ առնել՝ արգելակման ուղին կարող է 500 մետրից մինչև 1 կմ կազմել:

Շորժա-Ծովագյուղ հատվածում ոչխարների հոտը հայտնվել է գնացքի ռելսերի վրա. տեսանյութ