Ռուս բժիշկները բուժօգնություն են տրամադրում արցախցիներին. տեսանյութ

ՌԴ ՊՆ հատուկ նշանակության բժշկական ջոկատներն ավելի վաղ Խաբարովսկ քաղաքի օդանավակայաններից Երևան են տեղափոխվել ԻԼ-76 ռազմատրանսպորտային ավիացիայի ինքնաթիռներով, ապա Երևանից տեղափոխվել են Ստեփանակերտ:
Sputnik

Հատուկ նշանակության բժշկական ջոկատի  ռուսական շարժական խմբերը շարունակում են բժշկական օգնություն ցուցաբերել Արցախի բնակիչներին։

Ռուսաստանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ մեկ օրում Սարուշեն բնակավայրում առողջական խնդիրներով դիմել է 42 մարդ, նրանց բոլորին ցուցաբերվել է բարձր որակավորում ունեցող բժշկական օգնություն:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Հատուկ նշանակության բժշկական ջոկատի ռազմական մասնագետները լրացուցիչ բժշկական կետեր են տեղակայել Արցախում:

Հնարավոր է նաև վիրահատություն անել. Ստեփանակերտի դաշտային հոսպիտալը` լուսանկարներով

Հիշեցնենք` նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն են ընդունել ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։

Եռակողմ հայտարարության համաձայն` Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվել է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը ՝ 1960 զինծառայողներով, հրաձգային զենքով, 90 զրահամեքենաներով, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկայով:

Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբը տեղակայմանը զուգահեռ դուրս են բերվում հայկական զինված ուժերը։ Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը տեղակայվում է 5 տարի ժամկետով` 5 տարվա ժամանակահատվածով ավտոմատ երկարաձգմամբ, եթե կողմերից որևէ մեկը ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի այդ դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին:

Ղարաբաղում խաղաղապահ գործողության գինն ու վարկանիշը. թվերն ավելի քան խոսուն են