ՌԱԴԻՈ

Ներկա իշխանության ներկայացուցիչները վստահ են, որ դրսում շատ լուրջ տանիք ունեն. Դանիելյան

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է ներքաղաքական զարգացումներին, վարչապետի հրաժարականի թեմային և իրադարձությունների հնարավոր հանգուցալուծումներին։ 
Sputnik
Ներկա իշխանության ներկայացուցիչները վստահ են, որ դրսում շատ լուրջ տանիք ունեն. Դանիելյան

Ստեփան Դանիելյանի դիտարկմամբ` գործող իշխանությունների պահվածքը կարող է ունենալ երկու բնութագրիչ. առաջինն անձնական անվտանգության զգացողությունն է, քանի որ իշխանության ներկայացուցիչները վստահ չեն իրենց ապագայի հանդեպ, ուստի փորձում են ամեն կերպ պահպանել իշխանությունը։ Ըստ նրա` անվտանգության երաշխիք կարող է լինել ընդդիմության հայտարարությունը, որ խորհրդարանը կգործի մեկ տարի, և Վազգեն Մանուկյանի առաջարկը, որ եթե «Իմ քայլում» կան մասնագետներ, նրանք նույնպես կմնան կառավարությունում։ 

Կցանկանայի՞ք Վազգեն Մանուկյանին տեսնել ՀՀ վարչապետի պաշտոնում. պատասխանում են քաղաքացիները

«Երկրորդ բնութագրիչը քաղաքական պահն է, որովհետև կա տպավորություն, թե Նիկոլ Փաշինյանն ու նրա շրջապատը դեռևս անելիքներ ունեն և առաջ են քաշում իրենց ծրագիրը` աջակցություն ստանալով նաև արտասահմանում գտնվող հովանավորներից, նրանք վստահ են, որ դրսում ունեն շատ լուրջ տանիք»,– նշեց քաղաքագետը։

Դանիելյանի գնահատմամբ` քանի որ Արցախի հարցում կան աշխարհաքաղաքական շահերի բախումներ, ուժային կենտրոնների հակասություններ, և խնդիրը վերաբերում է ամբողջ Հարավային Կովկասին, հետևաբար ՀՀ իշխանությունն այդ համատեքստում փորձում է ինչ–որ ծրագիր իրականացնել։ Ըստ քաղաքագետի` ընդդիմության առաջնորդ Վազգեն Մանուկյանն այնուամենայնիվ պետք է ներկայացնի որոշակի օրակարգ, որպեսզի հանրության համար պարզ լինի, թե նա մեկ տարվա ընթացքում ինչ քայլեր է անելու, կոնկրետ ինչ խնդիրներ է լուծելու, չկողմնարոշվածներն էլ ընկալեն, թե Հայաստանում ինչ գործընթացներ են լինելու։ 

Գնանք միասին ու կհաղթենք. Վազգեն Մանուկյանը ժողովրդին հորդորում է գնալ իր հետևից

«Իշխանությունը ձգտում է մարդկանց ներշնչել, թե գալու են հները, որ սա ընդամենը կռիվ է պաշտոնի համար, գալու են ու շարունակեն թալանը։ Փորձում են կրկին աշխատացնել 2,5 տարվա վաղեմության մեխանիզմները, ինչն իրոք ազդում է որոշակի քանակի մարդկանց վրա։ Սա նաև ընդդիմության բացթողումն է, որը պետք է ավելի անմիջականորեն շփվի մարդկանց հետ` բացատրելով, որ սա իշխանության հարց չէ»,– նշեց քաղաքագետը։

Դանիելյանի համոզմամբ` Մանուկյանի գլխավորած ընդդիմությունը պետք է նաև փորձի վերականգնել փլուզված քաղաքական համակարգը, ներկայացնի ծրագիր, որպեսզի մարդիկ հասկանան, թե ում օգտին են քվեարկելու, մինչդեռ քաղաքական դաշտն այդ առումով դրան դեռ պատրաստ չէ։