Վրաստանից ՌԴ տանող ճանապարհը շարունակում է փակ մնալ որոշ ավտոմեքենաների համար

Վերին Լարսի անցակետ տանող ճանապարհով մարդատար ավտոմեքենաների շարժումն իրականացվում է Վրաստանի պարեկային ոստիկանության հսկողությամբ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 8 դեկտեմբերի – Sputnik. Ռուս-վրացական սահմանին գտնվող «Վերին Լարս» անցակետ տանող ճանապարհը փակ է կցորդիչով և կիսակցորդիչով տրանսպորտային միջոցների համար։ Տեղեկությունը հայտնում է Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքի նախարարության ավտոմոբիլային ճանապարհների դեպարտամենտը:

Երևանի մետրոպոլիտենի բնականոն աշխատանքը վերականգնվել է

Նշվում է, որ պատճառը մերկասառույցն է: Մյուս մեքենաների համար ճանապարհը բաց է։

Ըստ հաղորդագրության՝ ավտոմեքենաների տեղաշարժն իրականացվում է պարեկային ոստիկանության հսկողությամբ։

Գուդաուրի-Կոբի հատվածում երթևեկությունն իրականացվում է ձնապաշտպան թունելներով։

Արդիականացումը չի՞ փրկի․ որն է Վերին Լարսի անցակետի խնդրի լուծումը

Հիշեցնենք՝ Կազբեկի-Վերին Լարս սահմանային անցակետով անցնող ճանապարհը Հայաստանը Ռուսաստանին կապող միակ գործող ցամաքային ճանապարհն է։

Ինչու չարժե վարվել Վրաստանի նման, կամ ո՞ր սխալները պարտությունը բերեցին մեզ Արցախում