Ոստիկանները բերման են ենթարկում փողոցներ փակող ակտիվիստներին

Իրավապահները 2 րոպե ժամանակ են տալիս անհնազանդության ակցիան ինքնակամ դադարեցնելու և Երևանի երթևեկությունը բացելու համար։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 8 դեկտեմբերի – Sputnik. Ոստիկանները Երևանի Արշակունյաց պողոտայից և Մաշտոց–Ամիրյան խաչմերուկից բերման ենթարկեցին անհնազանդության ակցիա իրականացնող տասնյակ քաղաքացիների։

«Լավ էլի, մտան Փաշինյանի տուն, տեսանք ինչ կար». Ալեն Սիմոնյանը` ձայնագրության մասին

Ակցիայի մասնակիցները փակել էին Արշակունյաց պողոտան և Մաշտոց–Ամիրյան խաչմերուկի երթևեկելի հատվածը և պահանջում էին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։

Երկու դեպքում էլ ոստիկանները քաղաքացիներին 2 րոպե ժամանակ տվեցին ակցիան ինքնակամ դադարեցնելու և ճանապարհը բացելու համար։ Րոպեներ անց ոստիկանները բռնի ուժով բերման ենթարկեցին նրանց։

Հիշեցնենք` նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ հայտարարությունից հետո ընդդիմադիր ուժերը պահանջում են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։ Ընդդիմադիրները մինչև այսօրվա ժամը 12։00-ն ժամանակ էին տվել Փաշինյանին, որ հրաժարական տա` վստահեցնելով, որ հակառակ դեպքում անհնազանդության ակցիաներ են անցկացնելու:

«Save եմ արել, հանձնաժողովին պետք կգա». Մարուքյանը` Սերժ Սարգսյանի ձայնագրության մասին

Այս պահին Երևանում բողոքի ակցիաներ են ընթանում։ Ցուցարարները, «Նիկո՛լ, դավաճան» վանկարկելով, փակում են Երևանի կենտրոնական փողոցները։