Վերին Լարսը բաց է բոլոր տեսակի մեքենաների համար

Դեկտեմբերի սկզբից Վերին Լարսը փակ էր` ձյան պատճառով, ռուսական կողմում կուտակվել էր ավելի քան 500 բեռնատար։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 8 դեկտեմբերի - Sputnik. Վրաստանի «Վերին Լարս» անցակետի ճանապարհը Ռուսաստանի հետ սահմանին բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: Այս մասին հայտնում է Վրաստանի տարածքային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոմոբիլային ճանապարհների դեպարտամենտը։

Վերին Լարսում մնացածների թվում երեխաներ կան. գլխավոր հյուպատոսը մեկնաբանում է իրավիճակը

Նշվում է, որ երթևեկությունը վերականգնվել է մաքրման աշխատանքների արդյունքում: Մեքենաների տեղաշարժն իրականացվում է պարեկային ոստիկանության հսկողության ներքո։

«Գուդաուրի-Կոբի հատվածում երթևեկությունը ևս իրականացվում է անկանգառ ռեժիմով ՝ ձնապաշտպան թունելներով», - նշված է հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի սկզբից Վերին Լարսը փակ էր` ձյան պատճառով, ռուսական կողմում կուտակվել էր ավելի քան 500 բեռնատար։