«Թող մեր երեխեքին հետ բերեն». անհետ կորած զինվորների ծնողներն Էջմիածնի զորամասի մոտ են

Ծնողները սպասում են հրամանատարի պատասխանին, որ նրա հետ, կամ առանց նրա գնան Պաշտպանության նախարարություն։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 8 դեկտեմբեր ի— Sputnik. Զանգելանի տարածքում անհետ կորած զինվորների ծնողներն այսօր առավոտից դարձյալ Էջմիածնի զորամասի մոտ են։ Նրանք պատասխան են պահանջում` ինչպես եղավ, որ 60 հոգանոց խմբից 34 զինվորներն անհետ կորան։

Արցախում անհետ կորածների որոնման «Թեժ գծին» ավելի քան 200 զանգ է ստացվել

Նույն ծնողներն այստեղ էին նաև դեկտեմբերի մեկին։ Մեկ շաբաթ առաջ անցկացրած բողոքի ակցիայի ժամանակ իրենց խոստացել էին՝ երկու օրից լուր տալ։ Բայց այդպես էլ ոչ մի լուր չեն տվել։ Ծնողների խոսքով, բոլոր տղաները քիմիկոսներ են։

Տղաներից մեկի մայրը` Անահիտ Ադոյանը, լրագրողներին ասաց, որ ուր ասես դիմել են, արձագանք չկա։

«Ասում են` սպասեք։ Բայց սպասելու տեղ չունենք»,– ասաց Ադոյանը։

«Թող մեր երեխեքին հետ բերեն». անհետ կորած զինվորների ծնողներն Էջմիածնի զորամասի մոտ են

Նրա խոսքով` իրենք լուրեր ունեն, որ ոմանք գերեվարվել են, բայց դա էլ չի հաստատվում։ 3 զինվորի ծնողներ տեսանյութերում ինչ–որ տղաների նմանեցրել են իրենց որդիներին։ Բայց այդ տեղեկությունն էլ դեռ չի հաստատվել։

«Թող մեր երեխեքին հետ բերեն». անհետ կորած զինվորների ծնողներն Էջմիածնի զորամասի մոտ են

Զորամասի առաջ հավաքված ծնողները զորամասի հրամանատար Արսեն Աբգարյանից պահանջում են պատասխան տալ՝ ինչի համար տարավ իրենց տղաներին կրակը գցեց։

«Այլևս չենք խնդրում, այլ պահանջում ենք։ Թող մեր երեխեքին բերեն ու մեզ տան»,– ասում են նրանք։

«Թող մեր երեխեքին հետ բերեն». անհետ կորած զինվորների ծնողներն Էջմիածնի զորամասի մոտ են

Ըստ ծնողների` իրենց երեխաներին Զանգելան են տարել, երբ Զանգելանն արդեն երկու ժամ առաջ գրավված է եղել։

«Տարել են, իբր, ականապատելու, բայց շրջափակման մեջ են ընկել»,– ասաց պայմանագրային զինծառայող Գևորգ Կարապետյանի մայրը` Կիմա Ավետիսյանը։

«Վերանայեք աշխատանքից ազատելու մոտեցումը». Սամսոնյանը` անհայտ կորած զինծառայողների մասին

Ծնողները նաև նշում են, որ անհետ կորածներից ոմանց աշխատավարձերն են կտրել, բայց նրանք ընտանիքներ, անչափահաս երեխաներ ունեն։

«Թող մեր երեխեքին հետ բերեն». անհետ կորած զինվորների ծնողներն Էջմիածնի զորամասի մոտ են

Որոշ ժամանակ անց զորամասի հրամանատարը հանդիպեց զինվորների ծնողներին ու ասաց. «Գնամ վերադասից թույլտվություն վերցնեմ, որ միանամ ձեզ»։

Ծնողները սպասում են հրամանատարի պատասխանին, որ նրա հետ, կամ առանց նրա գնան Պաշտպանության նախարարություն։

«Թող մեր երեխեքին հետ բերեն». անհետ կորած զինվորների ծնողներն Էջմիածնի զորամասի մոտ են

Ավելի ուշ Sputnik Արմենիայի թղթակիցը Էջմիածնից հայտնեց, բողոքի ակցիայի մասնակիցները գնում են Պաշտպանության նախարարություն։ Նրանց խոստացել են ընդունլ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանը, ԳՇ պետի տեղակալ Անդրանիկ Մակարյանը և Հ ԶՈՒ ՌՔԿՊ զորքերի պետ Վարդան Նշանյանը։