Ռուս խաղաղապահներն ականազերծել են Ստեփանակերտի հարավային հատվածը

Ռուսական ինժեներական ստորաբաժանումները Լեռնային Ղարաբաղում ընդհանուր առմամբ ավելի քան 62 հեկտար տարածք են ականազերծել։
Sputnik

Ռուսաստանի Դաշնության խաղաղապահներն ինժեներական հետախուզում և ականազերծում են իրականացրել Ստեփանակերտի հարավային ծայրամասում: Տեղեկությունը հայտնում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։

Նշվում է, որ մեկ օրում ականազերծվել է ավելի քան մեկ հեկտար տարածք, մեկ կիլոմետր ճանապարհ, հայտնաբերվել ու ոչնչացվել է 2876 պայթուցիկ առարկա:

Ռուսաստանի ինժեներական ստորաբաժանումներն ականազերծել են ընդհանուր առմամբ ավելի քան 62 հեկտար տարածք, ավելի քան 21 կիլոմետր ճանապարհ, հայտնաբերել և վնասազերծել են ավելի քան 4000 պայթյունավտանգ առարկաներ:

Արցախում բուժաշխատողների պակաս կա․ խաղաղապահներն օգնում են լուծել այս հարցը

Հիշեցնենք` նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն են ընդունել ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։

Եռակողմ հայտարարության համաձայն` Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվել է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը ՝ 1960 զինծառայողներով, հրաձգային զենքով, 90 զրահամեքենաներով, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկայով:

Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբը տեղակայմանը զուգահեռ դուրս են բերվում հայկական զինված ուժերը։ Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը տեղակայվում է 5 տարի ժամկետով` 5 տարվա ժամանակահատվածով ավտոմատ երկարաձգմամբ, եթե կողմերից որևէ մեկը ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի այդ դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին:

Ղարաբաղում խաղաղապահ գործողության գինն ու վարկանիշը. թվերն ավելի քան խոսուն են