Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջողները փորձում են փակել Երևանի փողոցները

Երևանի կենտրոնում ակցիայի մասնակիցները շատ չեն, ոստիկանությունը դեռ կարողանում է գործողություններ իրականացնել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 8 դեկտեմբերի -Sputnik. Երևանում մեկնարկել են ընդդիմության անհնազանդության ակցիանները։ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջողները քաղաքի տարբեր` հիմնականում կենտրոնական փողոցներն են փորձում փակել` կաթվածահար անելով երթևեկությունը։

Կաթողիկոսը հանդիպել է Փաշինյանին ու հորդորել, որ վայր դնի վարչապետի լիազորությունները

Ոստիկանության զորքերը փորձում են արգելել նրանց։ Մի քանի անգամ վիճաբանություն ծավալվեց ոստիկանության աշխատակիցների և ցուցարարների միջև, բայց բարեբախտաբար բանը բախումների չհասավ։

Մի քանի տասնյակ մարդիկ սկզբում փորձում էին փակել Մաշտոցի պողոտան` Թումանյան փողոցի խաչմերուկում, սակայն ոստիկանությունը նրանց տեղափոխեց մայթ։ Դրանից հետո ցուցարարները փորձեցին փակել Ամիրյան փողոցը։

Բողոքի ակցիայի մասնակիցներն այս պահին այդքան էլ մեծ թիվ չեն կազմում, դրա համար ոստիկանությանը դեռ հաջողվում է գործողություններ իրականացնել։ Ակցիայի որոշ մասնակիցների արդեն բերման են ենթարկել։

Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջողները փորձում են փակել Երևանի փողոցները

 

Այժմ երթեւեկությունը քաղաքի կենտրոնում դժվարացել է։ Փողոցը փակելու անհաջող փորձերից հետո ակցիայի մասնակիցները շարժվեցին դեպի Հանրապետության հրապարակ:

Արամ Ա Կաթողիկոսը պահանջում է Նիկոլ Փաշինյանի հրաժարականը

Նշենք, որ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող ընդդիմադիր ուժերի տված վերջնաժամկետն ավարտվել է այսօր, ժամը 12։00–ին։ ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը քիր առաջ ուղիղ եթերում հայտնեց, որ Հայրենիքի փրկություն շարժումը սկսում է խաղաղ անհնազանդության ակցիաններ իրականացնել։

Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջողները փորձում են փակել Երևանի փողոցները