Մեր բյուջեն ոչ մի առնչություն չունի պատերազմական վիճակում գտնվող երկրի տնտեսության հետ

«Այլընտրանք» հետազոտական կենտրոնի ղեկավար, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Թաթուլ Մանասերյանը Sputnik Արմենիայի հետ զրույցի ընթացքում խոսել է հետպատերազմյան շրջանում առկա տնտեսական իրողությունների մասին։ 
Sputnik

«Այլընտրանք» հետազոտական կենտրոնի ղեկավար, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Թաթուլ Մանասերյանի դիտարկմամբ` պատերազմն իրականում չի ավարտվել, հարաբերական դադար է, և տնտեսության մեջ ինչ–ինչ քայլեր ձեռնարկելու համար նախ անհրաժեշտ է գալ զրոյական վիճակի, սակայն մենք, ըստ Մանասերյանի, այժմ զորայական նիշից էլ ցածր մակարդակի վրա ենք։ 

2021թ–ին նախատեսվում է 3,2% տնտեսական աճ. Ջանջուղազյանը ներկայացրել է բյուջեն

«Եթե նախկինում մատնանշում էինք խնդիրները և ասում, թե ինչ կարելի է անել, այսօր չունենք տնտեսություն, կա միայն մասնավոր հատվածը, որն իր համառության շնորհիվ տալիս է որոշակի արդյունքներ, ինչն այնուամենայնիվ ընդհանուր տնտեսության ներուժից ցածր է։ Պատճառները շատ են` պատերազմ, համավավարակ, համախառն պահանջարկի անկում, բայց առկա իրավիճակին հավելվում է կառավարության կողմից վարվող սխալ կադրային քաղաքականությունը, որը մեզ ավելի հետ է նետում»,– նշեց տնտեսագետը։ 

Մանասերյանի կարծիքով` կար կառավարության գործունեության ծրագիր, որից վաղուց շեղվել են և որևէ դրույթ չի իրագործվել, իսկ բյուջեն, որը մեկ տարվա կտրվածքով տնտեսության ծրագիրն է, ոչ մի առնչություն չունի պատերազմական վիճակում գտնվող երկրի տնտեսության հետ։

Մեզ լարված տարի է սպասում. ԱԺ–ն քննարկում է 2021թ.–ի բյուջեի նախագիծը

Անդրադառնալով իրավիճակից դուրս գալու առաջնահերթ քայլերին, Մանսերյանն ընդգծեց ռազմարդյունաբերական համալիրի ձևավորման անհրաժեշտությունը, որովհետև պետք է պատրաստ լինել հետագա զարգացումներին, առավել ևս, որ չկա երաշխիք, թե զինված հակամարտությունը չի շարունակվի։ Տնտեսագետի համոզմամբ` անհրաժեշտ է անընդհատ գործել երկակի նշանակության ապրանքների արտադրության և տեխնոլոգիաների զարգացման ուղղությամբ։ 

Մանասերյանը հաղորդման ընթացքում անդրադարձավ նաև տնտեսական մի շարք իրողությունների, տնտեսական մոդելավորման և կառուցվածքային հարցերի, գնահատեց նաև ԵԱՏՄ ինտեգրացիոն գործընթացների ազդեցությունը Հայաստանի տնտեսության վրա։

Սոցապ բյուջեն ավելացել է, բայց կբավարարի՞ այն պատերազմի առաջացրած խնդիրների լուծմանը