Հաստատված գերիների թիվն աճել է. Կարմիր խաչ

ԿԽՄԿ-ն ռազմագերիների և պատանդների հարցերով մշտական կապ է պահպանում հայկական և ադրբեջանական կողմերի հետ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 8 դեկտեմբերի - Sputnik. Ադրբեջանում պահվող հայ գերիների հաստատված թիվն աճել է։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակի մամուլի պատասխանատու Զառա Ամատունին։

«Հորդորեք Ադրբեջանին, որ հանձնի գերիներին». ԱԺ–ն կոչ է արել ՄԱԿ–ին և Մինսկի խմբին

«Այցելությունները կողմերի կողմից պահվող անձանց շարունակվում են կանոնավոր կերպով։ Ավելի շատ պահվող անձանց մասին է տեղեկություն ստացվում, ավելի շատ այցեր են կատարվում», – ասել է Ամատունին։

Նա ընդգծել է, որ ԿԽՄԿ-ն մշտական կապ է պահպանում հայկական և ադրբեջանական կողմերի հետ` ռազմագերիների և պատանդների հարցերով։

Ըստ Ամատունու, իշխանությունների կողմից պահվող անձանց գտնվելու վայրի հաստատումից հետո, ԿԽՄԿ ներկայացուցիչները դիմում են անձին պահող կողմին ՝ նրան այցելելու, նրա առողջական վիճակին ծանոթանալու և հարազատների հետ նրան կապելու համար։

Նշենք, որ Արցախի մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանի տվյալներով` Ադրբեջանում պահվում է մոտ 60 հայ գերի։

Ադրբեջանում հայտնված ևս 23 հայ գերիների պաշտպանության համար ՄԻԵԴ–ը հրատապ միջոց կկիրառի