Արցախի նախագահը հանդիպել է ԱՀ ուժային կառույցների ղեկավարների հետ

Քննարկվել են երկրի ներքին և արտաքին անվտանգությանը վերաբերող օրակարգային մի շարք հարցեր։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 8 դեկտեմբերի — Sputnik. Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը աշխատանքային խորհրդակցություն եմ անցկացրել Արցախի ուժային կառույցների ղեկավարների և Անվտանգության խորհրդի քարտուղարի մասնակցությամբ: Տեղեկությունը նա հայտնել է Facebook-ի իր էջում։

Արմեն Սարգսյանն ու Սերժ Սարգսյանը հանդիպել են

«Քննարկել ենք ստեղծված իրավիճակում երկրի ներքին և արտաքին անվտանգությանը վերաբերող օրակարգային հարցերի լայն շրջանակ»,–գրել է Հարությունյանը:

Նրա խոսքով` ռազմագերիներին և գերեվարված քաղաքացիներին գերությունից վերադարձնելու, դիակները հակամարտության տարբեր գոտիներից հանելու հարցերը շարունակում են մնալ իրենց հիմնական խնդիրն ու անելիքը:

Հարությունյանն ընդգծել է, որ այս օրերին իրենց բոլոր ջանքերը գործադրվում են առավելապես այդ ուղղությամբ: