Արմեն Սարգսյանն ու Սերժ Սարգսյանը հանդիպել են

Արմեն Սարգսյանը ՀՀ երրորդ նախագահի հետ քննարկել է երկրում ստեղծված իրավիճակը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 8 դեկտեմբերի – Sputnik. Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետության երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հետ: Տեղեկությունը հայտնում է նախագահի մամուլի ծառայությունը։

«Քննարկվել է երկրում ստեղծված իրավիճակը»,– նշված է հաղորդագրության մեջ:

Հանդիպման մանրամասները հայտնի չեն։

Հիշեցնենք` նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ հայտարարությունից հետո ընդդիմադիր ուժերը պահանջում են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։ Ընդդիմադիրները մինչև այսօրվա ժամը 12։00-ն ժամանակ էին տվել Փաշինյանին, որ հրաժարական տա` վստահեցնելով, որ հակառակ դեպքում անհնազանդության ակցիաներ են անցկացնելու:

«Save եմ արել, հանձնաժողովին պետք կգա». Մարուքյանը` Սերժ Սարգսյանի ձայնագրության մասին

Այս պահին Երևանում բողոքի ակցիաներ են ընթանում։ Ցուցարարները, «Նիկո՛լ, դավաճան» վանկարկելով, փակում են Երևանի կենտրոնական փողոցները։