Արցախում բուժաշխատողների պակաս կա․ խաղաղապահներն օգնում են լուծել այս հարցը

Ռուս մասնագետները ղարաբաղյան կողմին են ներկայացնում բժշկական օգնության կազմակերպման իրենց առաջարկները։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 8 դեկտեմբերի – Sputnik. Ռուսաստանի խաղաղապահ գործունեության վարչության բժշկական ապահովման կենտրոնի պետ փոխգնդապետ Եգոր Դեմիդովիչը լրագրողներին հայտնել է, որ Լեռնային Ղարաբաղում բժշկական սպասարկման կադրերի պակաս կա, հարցը կարգավորվում է ռուս խաղաղապահների օգնությամբ։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։

Շտապել է օգնության, բայց դիվերսանտների ծուղակն է ընկել. ռազմական բժիշկ Սաշա Ռուստամյանը

«Ցավոք, բազմաթիվ բժիշկներ պատերազմական գործողությունների ժամանակ հեռացել են այստեղից, և մինչև հիմա ոչ բոլորն են վերադարձել։ Դրա հետ մեկտեղ Երևանից, Հայաստանից մասնագետներ են եկել, վիրահատություններ են արել։ Բայց ռազմական գործողություններն ավարտվել են, և նրանք հեռացել են։ Այդ պատճառով հիմա կադրերի պակաս կա, որոշ շրջաններում առավել սուր, որոշներում՝ ավելի քիչ»,-ասել է նա։

Դեմիդովիչի խոսքով՝ ռուս մասնագետները հավաքում, ամփոփում և վերլուծում են այդ տեղեկությունները, ինչպես նաև իրենց առաջարկներն են ներկայացնում ղարաբաղյան կողմին՝ բժշկական օգնություն կազմակերպելու համար։

«Մենք այդ հարցում փորձ ունենք։ Նրանք լսում են»,-նշել է Դեմիդովիչը։

Հարցին, թե ռուս ռազմաբժիշկները ԼՂՀ բնակչությանը օգնություն ցուցաբերելիս լեզվական խնդիրների չե՞ն բախվում, նա պատասխանել է` տեղի բուժաշխատողներն օգնում են խաղաղապահներին։

«Ինչ-որ դեպքերում ստիպված ենք խոսել այնպես, ինչպես կարող ենք։ Բայց դեռ չի եղել այնպիսի իրավիճակ, որ իրար չհասկանանք»,-ընդգծել է Դեմիդովիչը։

Հիշեցնենք` նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն են ընդունել ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։

Եռակողմ հայտարարության համաձայն` Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվել է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը ՝ 1960 զինծառայողներով, հրաձգային զենքով, 90 զրահամեքենաներով, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկայով:

Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբը տեղակայմանը զուգահեռ դուրս են բերվում հայկական զինված ուժերը։ Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը տեղակայվում է 5 տարի ժամկետով` 5 տարվա ժամանակահատվածով ավտոմատ երկարաձգմամբ, եթե կողմերից որևէ մեկը ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի այդ դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին:

Ղարաբաղում խաղաղապահ գործողության գինն ու վարկանիշը. թվերն ավելի քան խոսուն են