Արա Այվազյանը լը Դրիանի հետ մամուլի ասուլիսի ժամանակ խոսել է գերիներից և եկեղեցիներից

Նախարարը խստագույնս դատապարտել է Ադրբեջանի զինվորականների կողմից հայ ռազմագերիների նկատմամբ անմարդկային վերաբերմունքի դրսևորման դեպքերը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 8 դեկտեմբերի - Sputnik. Հայաստանի արտաքին գործերի նախարար Արա Այվազյանը Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Իվ լը Դրիանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ խոսել է գերիներից և մշակութային կոթողներից։ Տեղեկությունը հայտնում է ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը։

Արա Այվազյանն ու Ստանիսլավ Զասը հանդիպել են ՌԴ–ում

Նախարարը խստագույնս դատապարտել է Ադրբեջանի զինվորականների կողմից հայ ռազմագերիների նկատմամբ անմարդկային վերաբերմունքի դրսևորման դեպքերը։

«Դրանք ոչ միայն չեն դատապարտվում Ադրբեջանի բարձր ղեկավարության կողմից, այլև արժանանում են հասարակական աջակցության», – ասել է Այվազյանը։

Այվազյանը նաև նշել է Ադրբեջանի կողմից թիրախավորվող մշակութային կոթողներից։

«Հայատյացության դրսևորումների թիրախ են դառնում նաև Արցախի՝ ադրբեջանական օկուպացիայի տակ հայտնված տարածքներում հայկական բազմաթիվ միջնադարյան մշակութային, կրոնական կոթողները, որոնք ադրբեջանական կողմը կամ փորձում է ոչնչացնել, սրբապղծել, կամ էլ՝ փոխել նրանց ինքնությունը», – ասել է նախարարը։

Թուրքիան պետք է ձեռք բերի Հայաստանի վստահությունը. Արա Այվազյան

Նա նշել է, որ գործընկերոջ հետ փոխանակել են մտքեր` միջազգային կազմակերպությունների միջոցով կրոնական-մշակութային կոթողների պահպանման ուղղությամբ։

Հիշեցնենք, որ Հայաստանի նորանշանակ արտգործնախարարն իր առաջին արտասահմանյան այցն իրականացրեց Մոսկվա՝ դեկտեմբերի 6–ին և 7-ին, որտեղ բանակցություններ վարեց ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ:

Դեկտեմբերի 8-ին Արա Այվազյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա։