Ադրբեջանում հայտնված ևս 23 հայ գերիների պաշտպանության համար ՄԻԵԴ–ը հրատապ միջոց կկիրառի

Ադրբեջանի կառավարությունը, ի պատասխան նախորդ գործերով Եվրոպական դատարանի բարձրացրած հարցադրումների, տվել է ձևական, խուսափողական և ոչ լիարժեք պատասխան։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 8 դեկտեմբերի – Sputnik. Արցախյան պատերազմի ժամանակ Ադրբեջանի կողմից Արցախի դեմ նախաձեռնված լայնամասշտաբ պատերազմի ընթացքում 23 գերիների իրավունքների պաշտպանության համար Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հրատապ միջոց կկիրառի։

ԱԺ–ն գերիների վերադարձի հարցով կդիմի բոլոր միջազգային կառույցներին

Տեղեկությունը հայտնել է իրավապաշտպան Արտակ Զեյնալյանը` նշելով, որ ՄԻԵԴ–ը բավարարել է իրենց դիմումները։
«Եվրոպական դատարանը Ադրբեջանի կառավարությունից պահանջել է փաստաթղթավորված տեղեկություն նրանց գերեվարման փաստի, գտնվելու վայրի, պահման պայմանների և բժշկական սպասարկման վերաբերյալ: Դատարանը պահանջվող տեղեկությունը տրամադրելու համար, համապատասխանաբար, ժամկետ է սահմանել մինչև դեկտեմբերի 7-ը, 9, 10, 11 և 14-ը»,–նշված է հաղորդագրության մեջ։

Բացի այս, Զեյնալյանը նշում է, որ Ադրբեջանի կառավարությունը, ի պատասխան նախորդ գործերով Եվրոպական դատարանի բարձրացրած հարցադրումների, տվել է ձևական, խուսափողական և ոչ լիարժեք պատասխան։ Մասնավորապես, Ադրբեջանի կառավարությունը փաստարկված չի պատասխանել, թե որտե՞ղ և ինչպիսի՞ պայմաններում են պահվում հայ ռազմագերիները, չի ներկայացրել նրանց բուժզննության և հնարավոր բուժման ենթարկելու որևէ ապացույցո հայտնելով, թե դրանք կներկայացնի «առաջիկայում»:

Գերության մեջ հայտնված անձինք են՝

Հրաչյա Գաբրիելյանը,

Էրիկ Մխիթարյանը,

Խաչատուր Միքաելյանը,

Հարություն Սեյրադարյանը,

Արտյոմ Կարապետյանը,

Լիպարիտ Թադևոսյանը,

Աշոտ Եսայանը,

Դավիթ Դանիելյանը,

Արծվիկ Չոբանյանը,

Գեղամ Մարտիրոսյանը,

Միքայել Միրզոյանը,

Համլետ Մալխասյանը,

Արմեն Մարտիրոսյանը,
Սևան Ղազարյանը,

Սերոբ Գալոյանը,

Մուշեղ Նուրբեկյանը,

Հովհաննես Գաբրելյանը,

Սերգեյ Մանուկյանը:

Ձերբակալված քաղաքացիական անձինք են`

Կամո Մանասյանը,

Բորյա Բաղդասարյանը,

Մակսիմ Գրիգորյանը,

Կարեն Պետրոսյանը,

Սեդրակ Պետրոսյանը։

Հիշեցնենք, որ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել էր` Ստեփանակերտում խաղաղապահ գործունեության կառավարման կենտրոնը նոյեմբերի 30-ից դեկտեմբերի 4-ը 214 հաղորդագրություն է ստացել կորած հայ զինծառայողների մասին։