Նիկոլ Փաշինյանը Գյումրիում է. նա այցելել է Սուրբ Ամենափրկիչ եկեղեցի. լուսանկարներ

Վարչապետը Գյումրի է այցելել Սպիտակի 1988 թվականի աղետալի երկրաշարժի 32-ամյա տարելիցի կապակցությամբ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 7 դեկտեմբերի - Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել է Գյումրի՝ Սպիտակի երկրաշարժի 32-րդ տարելիցի կապակցությամբ, տեղեկացնում է Sputnik Արմենիայի թղթակիցը։

Նիկոլ Փաշինյանը Գյումրիում է. նա այցելել է Սուրբ Ամենափրկիչ եկեղեցի. լուսանկարներ

Վարչապետի առաջին կանգառը եղել է Գյումրու Սուրբ Ամենափրկիչ եկեղեցում։ Նրան ուղեկցել են Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը, Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը, ԱԺ պատգամավորներ, ռուսական 102-րդ ռազմաբազայի ներկայացուցիչներ։ 

Նիկոլ Փաշինյանը Գյումրիում է. նա այցելել է Սուրբ Ամենափրկիչ եկեղեցի. լուսանկարներ

Վարչապետի անունից ծաղկեպսակ է դրվել եկեղեցու բակում գտնվող՝ Սպիտակի երկրաշարժի զոհերի հիշատակին կանգնեցված հուշակոթողի մոտ։

Հավելենք, որ այս անգամ լրագրողները վարչապետին մոտենալու ու հարցեր տալու հնարավորություն չեն ունեցել։ 

Հիշեցնենք, որ 1988 թվականի դեկտեմբերի 7-ին Հայաստանում գրանցված երկրաշարժի հետևանքով, պաշտոնական տվյալներով, զոհվել է 25 հազար մարդ, 140 հազարը հաշմանդամ է դարձել, ավելի քան 500 հազարը զրկվել է տնից։