ԼՀԿ–ն առաջարկում է քննել պատերազմի բոլոր անհասկանալի գործողություններն ու որոշումները

«Լուսավոր Հայաստանի» առաջարկած հանձնաժողովում հավասար թվով ներկայացուցիչներ կունենան խորհրդարանական ու արտախորհրդարանական ուժերն ու ՀԿ–ները։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 7 դեկտեմբերի — Sputnik. ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունն առաջարկում է ստեղծել պատերազմի պատճառները, ընթացքն ու հետևանքներն ուսումնասիրող հանձնաժողով։ Այս մասին այսօր ԱԺ–ում կազմակերպված լսումների ժամանակ հայտարարեց խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։

«Եթե ԱԺ–ում քննիչ հանձնաժողով ստեղծենք, այն կստեղծվի պաշտպանության մշտական հանձնաժողովում, որի նախագահը կլինի հանձնաժողովի նախագահը, որը կներկայացնի «Իմ քայլը» դաշինքը։ Հետևաբար, մենք առաջարկում ենք պարիտետային հանձնաժողով, որ ամեն ուժ ունենա հավասար մասնակցություն` հավասար թվով անդամներ խորհրդարանական ու արտախորհրդարանական ուժերից ու նաև ՀԿ–ներից»,–ասաց Մարուքյանը։

Հայաստանը պետք է վերանայի եռակողմ հայտարարությունն ու վերաբանակցի ՌԴ–ի հետ. Նավասարդյան

Նրա խոսքով` այդ հանձնաժողովը պետք է քննի հանրության համար անհասկանալի մնացած բոլոր գործողությունները, որոշումները։

Հիշեցնենք` նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն ընդունեցին ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։

Եռակողմ հայտարարության մեջ մասնավորապես նշվում է, որ մինչև նոյեմբերի 15-ը Ադրբեջանին է վերադարձնում Քելբաջարը (ավելի ուշ այդ ժամկետը 10 օրով երկարաձգվեց-խմբ.), մինչև նոյեմբերի 20-ը՝ Աղդամի շրջանը, մինչև դեկտեմբերի 1-ը՝ Լաչինի շրջանը` թողնելով միջանցք 5 կմ լայնությամբ, որը ապահովելու է Հայաստանի կապը, սակայն չի շոշափելու Շուշին։

Հայաստանն ապահովում է տրանսպորտային կապ Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև։

Ինչ տվեց Արցախի վերաբերյալ եռակողմ հայտարարությունը․ քարտեզ

Շփման գծի երկայնքով Լեռնային Ղարաբաղում և Լաչինի միջանցքում հաստատվում են ռուսական խաղաղապահ ուժեր 1960 զինվորականի չափով, հրազենային զենքով, 90 զրահատրանսպորտային և 380 ավտոմեքենաներով և հատուկ տեխնիկայով։

Թուրքը Խնձորեսկի մոտ է, իսկ գերիների վերադարձով և Արցախով միայն ՌԴ–ն է զբաղվում. Զոհրաբյան

Խաղաղապահները մնում են հինգ տարի ժամանակով` ավտոմատ երկարացման հնարավորությամբ, եթե հաջորդ հինգ տարվա համար կողմերը ժամկետի լրանալուց վեց ամիս առաջ չեն հայտարարում այս դրույթի կիրառությունը դադարեցնելու մասին։

Նշվում է նաև, որ ներքին տեղահանվածները և փախստականները վերադառնում են ԼՂ և հարակից շրջաններ, իրականացվում է ռազմագերիների փոխանակություն և մյուս պահվող անձանց փոխանակություն, ապաարգելափակվում են բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերը տարածաշրջանում։

Հայտարարության ստորագրումից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook–ի իր էջում գրեց, որ անձամբ իր և բոլորի համար չափազանց ծանր որոշում է կայացրել:

Փաշինյանի հայտարարությունից հետո բազմաթիվ մարդիկ շարժվեցին դեպի Հանրապետության հրապարակ, մի խումբը ներխուժեց կառավարության գլխավոր մասնաշենք ու վարչապետի աշխատասենյակ, մի մասն էլ շարժվեց դեպի Բաղրամյան պողոտա ու մտավ Ազգային ժողովի շենք։ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ծեծի ենթարկվեց, նրան տեղափոխեցին հիվանդանոց։

Նշենք, որ Թուրքիայի աջակցությամբ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի ընթացքում, ըստ վերջին տվյալների, հայկական կողմից զոհվել են 1746 զինծառայողներ։ Քաղաքացիական անձանց շրջանում կա 50 զոհ ու 148 վիրավոր։