ՌԱԴԻՈ

Քաղաքացիական պատերազմ կլինի՞. քաղաքագետը վերլուծում է ստեղծված իրավիճակը

Քաղաքագետ Նորայր Դունամալյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է վերջին օրերի ներքաղաքական զարգացումներին, ընդդիմություն–իշխանություն հակամարտությանը, վարչապետի հրաժարականի պահանջներին ու առկա իրավիճակի հնարավոր հանգուցալուծումներին։ 
Sputnik
Քաղաքացիական պատերազմ կլինի՞. քաղաքագետը վերլուծում է ստեղծված իրավիճակը

Քաղաքական իրավիճակն անորոշ է և անկայուն, ընդ որում` անկայունությունն արդեն 2,5 տարի է, ինչ մեզ մոտ դարձել է ավանդական, իսկ անորոշ է, քանի որ հայտնի չէ, թե ապագայի ինչ տեսլական ունեն իշխանությունն ու ընդդիմությունը։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այսպիսի տեսակետ հայտնեց քաղաքագետ Նորայր Դունամալյանը։

Ո՞րն է ընդդիմության հաջորդ քայլը. Մանուկյանից շատ բան է կախված

 

Նշենք, որ դեկտեմբերի 5-ին կայացած հանրահավաքից ու երթից հետո ընդդիմադիր ուժերի ստեղծած Հայրենիքի փրկության շարժումը հայտարարել է, որ Նիկոլ Փաշինյանը պետք է մինչև դեկտեմբերի 8-ի ժամը 12-ը հրաժարական տա, այլապես բողոքի ակցաները կընդգրկեն ողջ հանրապետությունը։

Նորայր Դունամալյանի դիտարկմամբ` ներկայում ավելի շատ ընթանում է քաղաքական օրակարգերի պատերազմ. Վազգեն Մանուկյանին որպես միասնական ընդդիմության անցումային վարչապետ առաջադրելուց հետո ընդդիմությունը պետք է ներկայացնի կոնկրետ քայլերի հերթագայություն տարբեր ուղղություններով։ 

Ընդդիմությունը հայտարարեց, որ իրենց վարչապետի թեկնածուն Վազգեն Մանուկյանն է

«Մյուս կողմից` իշխանությունը ոչ թե խուսափում է պատասխանատվությունից, այլ փորձում է պատերազմի արդյունքների համար պատասխատավություն ստանձնելով` իրավիճակը շտկել, թեև պարզ չէ, թե ինչպես է շտկելու, եթե ճանապարհային քարտեզը դա ցույց չի տալիս, և դրանում ավելի շատ վերացական դրույթներ են։ Այսինքն` կա երկու օրակարգ, և միայն կառուցողական մոտեցումը կլիներ այն, որ վարչապետի կողմից ներկայացված ճանապարհային քարտեզի վերջում նշվեր հրաժարականի և արտահերթ ընտրություններ անցկացնելու կոնկրետ ժամկետներ»,– նշեց քաղաքագետը։

«Լուսավոր Հայաստանը» վարչապետի իր թեկնածուն ունի. նրանք չեն միանում ընդդիմությանը

Նրա կարծիքով` թեև հասարակությունը պատերազմից հետո դեռ գտնվում է շոկային վիճակում և չի հասկանում, թե ինչ է պատահել, այդուհանդերձ, եղածը վերաիմաստավորելու համար անհրաժեշտ է, որ քաղաքական ուժերը ներկայացնեն հստակ օրակարգ։ Քաղաքագետը վկայակոչեց սոցիոլոգիական տարբեր հետազոտությունների արդյունքները, որոնց համաձայն` հասարակության գրեթե կեսը դեռ սատարում է Նիկոլ Փաշինյանին, հետևաբար, նման պայմաններում իշխանություն–ընդդիմություն պայքարը բերելու է հասարակության պառակտման, եթե կողմերը չգնան փոխզիջման։ 

Դունամալյանն առկա իրավիճակը համեմատեց 2011 և 2008 թվականներին առաջացած իրավիճակների հետ` նշելով, որ թեև պայմանները տարբեր են, բայց քաղաքական դիսկուրսն ընթանում է նույն կերպ, նույն տրամաբանությամբ։

Սահմանադրական դատարանն ընդունել է ընդդիմության դիմումը. նիստը կկայանա փետրվարին

Քաղաքագետի համոզմամբ` հակամարտության արդյունքում կարող են առանձին խմբավորումների միջև գրանցվել բախումներ, բայց Հայաստանում քաղաքացիական պատերազմ չի լինի։