Ռուսաստանի Դաշնության խաղաղապահներն ինժեներական հետախուզում և տեղանքի ականազերծում են իրականացրել Ստեփանակերտ–Շուշի ճանապարհի երկայնքով։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։
Մաքրվել է 3,4 հա տարածք և 2,2 կմ ճանապարհ, հայտնաբերվել և ոչնչացման համար դուրս է բերվել 96 պայթուցիկ առարկա:
Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում աշխատող ինժեներական ստորաբաժանումներն արդեն ականազերծել են մոտ 60 հա տարածք, 20 կմ ճանապարհ, հայտնաբերել և վնասազերծել են մոտ 1250 պայթուցիկ առարկա։
Հիշեցնենք` նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն են ընդունել ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։
Եռակողմ հայտարարության համաձայն` Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվել է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը ՝ 1960 զինծառայողներով, հրաձգային զենքով, 90 զրահամեքենաներով, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկայով:
Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբը տեղակայմանը զուգահեռ դուրս են բերվում հայկական զինված ուժերը։ Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը տեղակայվում է 5 տարի ժամկետով` 5 տարվա ժամանակահատվածով ավտոմատ երկարաձգմամբ, եթե կողմերից որևէ մեկը ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի այդ դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին:
Ղարաբաղում խաղաղապահ գործողության գինն ու վարկանիշը. թվերն ավելի քան խոսուն են