Հարգում եմ Վազգեն Մանուկյանին, բայց պետք է տեսնեմ նրա թիմը. «Ժառանգություն»

«Ժառանգություն» կուսակցության վարչության նախագահ Նարինե Դիլբարյանը հայտնել է, որ «Ժառանգությունը» դեռ սպասում է տեսնելու, թե ով ու ինչ ծրագրով է գալու։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 7 դեկտեմբերի - Sputnik. «Ժառանգություն»-ը համաձայն է Հայաստանի ընդդիմադիր քաղաքական դաշտում ձևավորված այն տեսակետի հետ, որ Նիկոլ Փաշինյանը պետք է հեռանա։ Այս մասին այսօր ԱԺ–ում կազմակերպված լսումների ժամանակ հայտարարեց կուսակցության վարչության նախագահ Նարինե Դիլբարյանը։

«Լուսավոր Հայաստանը» կհանդիպի Վազգեն Մանուկյանի հետ

«Բայց այստեղ խնդիր հետևյալն է. հեռանալուց հետո ինչ պետք լինի»,– ասաց նա՝ միանալով «Լուսավոր Հայաստանի» տեսակետին, որ դա պետք է իրականացվի բացառապես խորհրդարանական լծակների շրջանակներում։

Նրա խոսքով` «Ժառանգությունը» դեռ սպասում է տեսնելու, թե ով է գալու ու ինչ ծրագրով է գալու։

«Եվ այդ «ովը» ես շատ կուզեի տեսնել, որ չի լինելու պարզապես անձ, այլ լինելու է ծրագրի, գաղափարների համախմբում։ Եթե խոսքը համաձայնության կառավարության ու միասնական ծրագրերի մասին է, ապա առաջին տեղում պետք է լինեն տեխնոկրատիան և մասնագետները։ Մենք տեսանք, թե ինչի հանգեցրեց այն իրողությունը, երբ փորձ ու մասնագիտական կարողություններ չունեցող մարդիկ ստանձնեցին պաշտոններ շատ գեղեցիկ խոսքեր ասելով»,– ասաց Դիլբարյանը։

Փաշինյանը մեղավոր է Արցախում պարտության համար, բայց մյուսներն էլ են մեղավոր. Գասպարյան

«Ժառանգության» ներկայացուցիչը համոզմունք հայտնեց, որ վարչապետի թեկնածու առաջադրած ուժերը պետք է ներկայացնեն իրենց թիմը և ծրագիրը։

«Վստահելու ենք գաղափարին, թիմին, մարդկանց։ Ես ինքս շատ հարգում են Վազգեն Մանուկյանին, բայց ես պետք է տեսնեմ նրա թիմը։ Պարոն Մարուքյան, ես հարգում եմ նաև ձեզ, բայց ես պետք է տեսնեմ գաղափարներ և թիմ»,– ասաց Դիլբարյանը։

Մենք երբեք չենք հաշտվի այդ փաստաթղթի հետ. Վազգեն Մանուկյան

Հիշեցնենք` դեկտեմբերի 5-ին ընդդիմադիր 16 կուսակցություններ ներկայացրել էին անցումային կառավարության ղեկավարի թեկնածու Վազգեն Մանւկյանին։

«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը հայտարարել էր, որ կողմ են, որ գործող վարչապետը պետք է հրաժարական տա։ Բայց «Լուսավոր Հայաստանն ունի իր վարչապետի թեկնածուն` Էդմոն Մարուքյանը, որի գլխավորությամբ էլ մասնակցել են խորհրդարանական ընտրություններին։

Այսօր ԱԺ–ում Մարուքյանը հայտնեց, որ առաջիկայում հանդիպելու է Վազգեն Մանուկյանի հետ։

Հայաստանի գործող վարչապետի հրաժարականի պահանջով բողոքի ակցիաները սկսվել են Արցախի վերաբերյալ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ստորագրումից հետո։