Ձյուն կտեղա. եղանակի տեսություն

Օդերևութաբանների կանխատեսումներով` առաջիկա օրերին հանրապետության տարածքում օդի ջերմաստիճանը չի փոխվի։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 7 դեկտեմբրի – Sputnik. Հանրապետության տարածքում դեկտեմբերի 7-10-ը շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում՝ ձյան տեսքով:

Դեկտեմբերի 11-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Առանձին վայրերում գիշերը և առավոտյան ժամերին սպասվում է մառախուղ։

Անհայտ անձինք հանդես են գալիս «Վիվա-ՄՏՍ»–ի անունից և գումար շորթելու փորձ կատարում

Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայությունը և հավելում, որ քամին հարավ-արևելյան է՝ 3-8 մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։

Ձյուն կտեղա. եղանակի տեսություն

Երևան քաղաքում դեկտեմբերի 7-ին, 8-ի երեկոյան ժամերին, 9-10-ը սպասվում են թույլ տեղումներ՝ թաց ձյան և ձնախառն անձրևի տեսքով, 8-ի գիշերը, 11-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Գիշերը և առավոտյան ժամերին սպասվում է մառախուղ։

Լարսը փակ է. ռուսական կողմում կուտակվել է ավելի քան 500 բեռնատար

Մայրաքաղաքում դեկտեմբերի 7–ի գիշերը սպասվում է 0-2 աստիճան տաքություն, իսկ ցերեկային ժամերին կգրանցվի +3...+5 աստիճան։