Արա Այվազյանն ու Ստանիսլավ Զասը հանդիպել են ՌԴ–ում

Աշխատանքային այցով Ռուսաստան մեկնած Արա Այվազյանն ու ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը մի շարք հարցեր են քննարկել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 7 դեկտեմբերի – Sputnik. ՀՀ արտգործնախարար Արա Այվազյանը հանդիպել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի հետ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ արտգործնախարարության մամուլի ծառայությունը։

ՀՀ–ի և Ադրբեջանի մասնակցությամբ կենտրոն ստեղծելու հարցը քննարկման փուլում է. Լավրով

Կողմերն անդրադարձել են ՀԱՊԿ քարտուղարության գործունեությանը, ինչպես նաև կազմակերպության արդյունավետության բարձրացմանը վերաբերող հարցերի լայն շրջանակի:

Քննարկել են այս տարվա նոյեմբեր-դեկտեմբեր ամիսների՝ կազմակերպության կանոնադրական մարմինների նիստերի և ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի դեկտեմբերի 2-ի նստաշրջանին ընդունված որոշումներին:

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարին տեղեկացրել է ՀԱՊԿ ընթացիկ գործունեության մասին:

Հիշեցնենք` Այվազյանն աշխատանքային այցով Մոսկվա է մեկնել երեկ։ 

ՀՀ արտգործնախարար Արա Այվազյանն այցելել է Մոսկվայի Հայ առաքելական եկեղեցի