Անօթևան մնացածների խնդիրները դեռ չեն լուծվել. Ավինյանն ասել է` ինչ են անելու վերջին փուլով

Տիգրան Ավինյանը խոսքով` ծրագրի ավարտով անօթևանության հարցն ամբողջությամբ դեռ չի կարգավորվում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 7 դեկտեմբերի – Sputnik. 2018-2020թթ. լուծվել է շուրջ 570 ընտանիքների բնակարաններով ապահովելու հարցը (ֆինանսավորման չափն՝ ավելի քան 6 մլրդ դրամ), որից միայն 2020թ. մեկնարկած ավարտական փուլի ֆինանսավորումը կազմում է 3,75 մլրդ դրամ՝ 229 ընտանիքի բնակարանային խնդրի լուծման համար: Տեղեկությունը Facebook-ի իր էջում գրել է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։

Որդիս մեկուկես տարեկան էր, աղջիկս` 3. Մական երկրաշարժից հետո տանել չի կարողանում ծաղկաթափը

«Ավարտական փուլով՝ 2020-2021թթ. նախատեսված աշխատանքների իրականացմամբ, պետությունն ամբողջովին կկատարի երկրաշարժից անօթևան մնացած ընտանիքների բնակարանային խնդիրների լուծմանն ուղղված պետական աջակցության ծրագրի շահառուների նկատմամբ ունեցած պարտավորությունները»,–նշել է փոխվարչապետը:

Նրա խոսքով` ծրագրի ավարտով անօթևանության հարցն ամբողջությամբ դեռ չի կարգավորվում, կառավարության կողմից մեծ աշխատանք է տարվում մնացած խնդիրների գույքագրման և դրանց հնարավորինս շուտ ամբողջական ու վերջնական լուծում տալու համար:

Հիշեցնենք` Սպիտակի ավերիչ երկրաշարժից արդեն անցել է 32 տարի: Միայն պաշտոնական տվյալներով՝ երկրաշարժի հետևանքով զոհվել է 25 հազար մարդ, 140 հազարը հաշմանդամ է դարձել, ավելի քան 500 հազարը զրկվել է տնից։