Մահացել է ՀՀ վաստակավոր արտիստ Յուրի Ոսկանյանը

Արտիստը գրեթե 60 տարի բեմում էր, հանդես է եկել մի քանի տասնյակ ներկայացումներում՝ մարմնավորելով տարբեր կերպարներ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 6 դեկտեմբերի - Sputnik. 82 տարեկանում կյանքից հեռացել է ՀՀ վաստակավոր արտիստ, դերասան Յուրի Ոսկանյանը։ Կորստյան լուրը հայտնում է Գյումրու Վ.Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնը Facebook-ի պաշտոնական էջում։
Անվանի դերասանն արդեն շուրջ 60 տարի է՝ Գյումրու պետական թատրոնի բեմում էր։

Մահացել է Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության նախկին պետ Դմիտրի Աթբաշյանը

Յուրի Վաղարշակի Ոսկանյանը ծնվել է 1938թ-ին Գյումրիում (այն ժամանակ՝ Լենինական)։

2003թ-ին արժանացել է ՀՀ վաստակավոր արտիստի կոչման, ՀՀ մշակույթի նախարարության կողմից պարգևատրվել «Ոսկե մեդալ»-ով։

Նա հանդես է եկել մի քանի տասնյակ ներկայացումներում՝ մարմնավորելով տարբեր կերպարներ։

Արտիստի վերջին հրաժեշտի արարողությունը տեղի կունենա վաղը՝ դեկտեմբերի 7-ին, ժամը 14:00-ին, Գյումրու դրամատիկական թատրոնում։

Մահացել է դերասան Զավեն Աբրահամյանը