Հայաստանի երեք մարզում նկատելի կցրտի. եղանակի տեսություն

Գիշերը և առավոտյան ժամերին հանրապետության առանձին հատվածները մառախուղով կպատվեն։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 6 դեկտեմբերի – Sputnik. Այսօր և վաղը տեղումներ կգրանցվեն Հայաստանի Հանրապետության առանձին շրջաններում: Տեղեկությունը հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը։

«Դեկտեմբերի 8-10-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Առանձին վայրերում գիշերը և առավոտյան ժամերին սպասվում է մառախուղ»,– նշված է հաղորդագրության մեջ։

Օդի ջերմաստիճանը Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում դեկտեմբերի 6-7-ը ցերեկային ժամերին աստիճանաբար կնվազի 4-5 աստիճանով։

Հայաստանի երեք մարզում նկատելի կցրտի. եղանակի տեսություն

Երևանում դեկտեմբերի 6-9-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, գիշերը և առավոտյան ժամերին` մառախուղ։

Այսօր մայրաքաղաքում ցերեկային ժամերին կգրանցվի 4-6 աստիճան տաքություն, իսկ գիշերը կնվազի մինչև 0–ից +2 աստիճան։