Ինչպես են ՌԴ մասնագետներն ականազերծում Շուշի–Լիսագոր ճանապարհը. տեսանյութ

ՌԴ պաշտպանության նախարարությունը տեսանյութ է հրապարակել և ներկայացրել ինժեներական հետախուզման ու ականազերծման աշխատանքների արդյունքները։
Sputnik

Ռուսաստանի Դաշնության խաղաղապահները ինժեներական հետախուզում և տեղանքի ականազերծում են իրականացրել Լեռնային Ղարաբաղի Շուշի–Լիսագոր ճանապարհի երկայնքով։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։

«Մաքրվել է 4,8 հա տարածք և 2,5 կմ ճանապարհ, հայտնաբերվել և ոչնչացման համար դուրս է բերվել 35 պայթուցիկ իր»,– նշված է հաղորդագրության մեջ:

Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում աշխատող ինժեներական ստորաբաժանումներն արդեն ականազերծել են մոտ 50 հա տարածք, 17 կմ ճանապարհ, հայտնաբերել և վնասազերծել են մոտ 1150 պայթուցիկ իր։

Ռուս խաղաղապահներն օգնել են գտնել և վերադարձնել կորած արցախցիներին

Հիշեցնենք` նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն են ընդունել ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։

Եռակողմ հայտարարության համաձայն` Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվել է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը ՝ 1960 զինծառայողներով, հրաձգային զենքով, 90 զրահամեքենաներով, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկայով:

Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբը տեղակայմանը զուգահեռ դուրս են բերվում հայկական զինված ուժերը։ Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը տեղակայվում է 5 տարի ժամկետով` 5 տարվա ժամանակահատվածով ավտոմատ երկարաձգմամբ, եթե կողմերից որևէ մեկը ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի այդ դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին:

Ղարաբաղում խաղաղապահ գործողության գինն ու վարկանիշը. թվերն ավելի քան խոսուն են