Հենրիխ Մխիթարյանը՝ «Ռոմայի» նոյեմբեր ամսվա լավագույն ֆուտբոլիստ

Նոյեմբերին 30-ամյա Մխիթարյանը «Ռոմայի» կազմում մասնակցել է 7 հանդիպման, խփել 6 գոլ, կատարել 2 գոլային փոխանցում:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 5 դեկտեմբերի – Sputnik. Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի ավագ և «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ճանաչվել է «Ռոմայի» նոյեմբեր ամսվա լավագույն ֆուտբոլիստ։ Տեղեկությունը հայտնում է «Ռոմա» ակումբի մամուլի ծառայությունը:

Նոյեմբերին 30-ամյա Մխիթարյանը «Ռոմայի» կազմում մասնակցել է 7 հանդիպման, խփել 6 գոլ, կատարել 2 գոլային փոխանցում:

«Ռոմայի» լավագույն ֆուտբոլիստին ընտրել են երկրպագուները՝ ակումբի պաշտոնական կայքում անցկացված քվեարկության միջոցով: