Պայմանավորված կորոնավիրուսային ալիքով՝ բիզնեսներն արդեն պետք է զգալի չափով պատրաստված լինեին ճգնաժամային պայմաններում գործելու մեթոդներին։
ԱԺ պատգամավորները բիզնեսին աջակցելու համար աշխատանքային խումբ են ստեղծում
Հետպատերազմյան ճգնաժամն իր ճշգրտումներն արեց, և հիմա շատ կարևոր է այնպես անել, որ տնտեսությունը չմտնի խորը դեպրեսիայի փուլ։
Նախևառաջ գործարարները պետք է խորությամբ ընկալեն և վերլուծեն հետպատերազմյան ճգնաժամի էությունը։ Այնուհետև բիզնեսի կառավարիչները պետք է ցուցաբերեն պրոակտիվության բարձր մակարդակ։ Եվ քանի որ խոշոր բիզնեսների մոտ սնանկանալու հավանականությունն ավելի մեծ է, ապա անհրաժեշտ է շատ արագ դիագնոստիկայի ենթարկել դրանք և սկսել տրանսֆորմացիաների գործընթացը։