Հայտնի լուսանկարի հերոս հրետանավոր Արմանը տանն է. տեսանյութ

Օրեր շարունակ որդուց լուր չունեցող մայրը պատահաբար է տեսել Արմանի լուսանկարը։ Ճանաչել է ձեռքերից ու այդ րոպեից անդադար և ամեն օր աղոթել է։
Sputnik

Արցախյան նորօրյա պատերազմի մասին պատմող լուսանկարներից մի քանիսը մեծ տարածում գտան ոչ միայն հայաստանյան, այլև միջազգային մամուլում ու համացանցում։ Այդ լուսանկարներից մեկի հերոսը հրետանավոր, ժամկետային զինծառայող Արման Եդիգարյանն է։ «Զինուժ մեդիան» տեսանյութ է պատրաստել առաջնագծից ողջ ու առողջ տուն վերադարձած հերոսի մասին։

Նա չէր հավատում, որ Ջաբրայիլի մարտից հետո կյանք կա. վիրավոր Սեյրանը նոր հրաշքի է սպասում

Նրա և հրետանավոր մյուս հերոսի՝ Ալբերտ Հովհաննիսյանի լուսանկարները հաճախ օգտատերերը շփոթում էին։ Իրականում Արմանն ու Ալբերտը նույն վայրում ու կողք կողքի էին կռիվ տալիս թշնամու դեմ։ Երկու հայտնի լուսանկարներն էլ արվել են պատերազմի ամենաթեժ օրերին ու ամենաթեժ բնագծերից մեկում՝ Ջրականում։ Հերթական մարտից առաջ էլ Արմանն ու Ալբերտն իրար ձեռքով հաջողություն են մաղթել։ Ցավոք, դա Ալբերտի վերջին մարտն էր...

Արմանը համեստությամբ ասում է՝ այդ լուսանկարներն աշխարհին պատմեցին այն մասին, թե ինչպես է հայ զինվորն իր հողը պահում։

«Տղերքն իրենց կյանքի գնով պահել են դիրքը...»,-ասում է նա։

Հարութը երազում էր շատ երեխաներ ունենալ. ռազմական բժիշկը զոհվեց` 2 վիրավորներին փրկելով 

Պատերազմի օրերին միայն Արմանն իր հաշվարկով թշնամու ուղղությամբ ավելի քան 600 արկ է արձակել, իսկ դիվիզիոնը՝ 5000-ից ավելի։ Նշում է, որ թշնամուն զգալի վնաս են պատճառել։

Մեկը 5 տանկ է խոցել, մյուսը` 10 վիրավորի կյանք փրկել. մերօրյա հերոսների սխրանքը

Որդու և մյուս զինվորների կողքին լինելու համար գրեթե առաջին օրերից առաջնագիծ է մեկնել նաև Արմանի հայրը։

Օրեր շարունակ որդուց լուր չունեցող մայրն էլ պատահաբար համացանցում է տեսել Արմանի լուսանկարը։ Ասում է՝ ճանաչեց ձեռքերից ու այդ րոպեից անդադար և ամեն օր աղոթել է։

«Գնում եմ Արցախ, որ հետո տղաս չգնա». բժիշկ Նարեկն Ապրիլյանից վերադարձավ, հիմա չստացվեց