ԵՐԵՎԱՆ, 4 դեկտեմբերի – Sputnik. Բաքվում Ֆրանսիայի դեսպան Զաքարի Գրոսին Ադրբեջանի ԱԳՆ են կանչել Ղարաբաղի վերաբերյալ Ֆրանսիայի Ազգային ժողովի ընդունած բանաձևից հետո: Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին:
Նախօրեին Ֆրանսիայի Ազգային ժողովը (խորհրդարանի ստորին պալատը) բանաձև է ընդունել, որով Ֆրանսիայի կառավարությանը կոչ է արվում ճանաչել Լեռնային Ղարաբաղը՝ տեղի բնակչության անվտանգությունն ապահովելու համար: Մի քանի օր առաջ նույնպիսի բանաձև է ընդունել նաև Ֆրանսիայի Սենատը (խորհրդարանի վերին պալատը)։ Երկու դեպքում էլ Ֆրանսիայի ԱԳՆ-ն հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղի ճանաչումը չի օգնի բանակցային գործընթացին։ Սենատում այդ մասին հայտարարել է ԱԳՆ պետքարտուղար Ժան Բատիստ Լեմուանը, իսկ Ազգային ժողովում ՝ ԱԳ նախարար Ժան– Իվ լե Դրիանը:
Ֆրանսիայի խորհրդարանը Ղարաբաղը ճանաչելու կոչով բանաձև ընդունեց
Դրանից հետո դեսպանը Twitter-ի իր էջում գրառում էր կատարել։
«Մի բան պետք է պարզ լինի` Ֆրանսիան կճանաչի իր խորհրդարանի անկախությունը, բայց չի ճանաչի Լեռնային Ղարաբաղի անկախությունը»,–գրել էր նա։
Չնայած դրան, դեսպանն, այնուամենայնիվ, կանչվել է ԱԳՆ։
Հայաստանը մեզ չի խնդրում ճանաչել Ղարաբաղը. Ֆրանսիայի արտգործնախարար