Կառավարության շենք «դեղեր» տարած երիտասարդները բերման են ենթարկվել

Մի քանի երիտասարդներ «դեղեր» են տարել կառավարության գլխավոր մասնաշենք ու բերման ենթարկվել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 4 դեկտեմբերի -  Sputnik. Այսօր՝ դեկտեմբերի 4-ին, ակցիա է տեղի ունեցել կառավարության շենքի դիմաց. մի շարք երիտասարդներ «դեղեր» են տարել կառավարության գլխավոր մասնաշենք։ Ոստիկանությունը բերման է ենթարկել ակցիայի մասնակիցներին։ Այս մասին Facebook-ի իր էջում տեղեկացրել է ՀՀԿ երիտասարդական միության նախագահ Հայկ Մամիջանյանը։

«Կառավարության շենքի մոտ բերել էինք դեղերը:

Այս պահին բերման ենք ենթարկվել ոստիկանության կենտրոնի բաժանմունք:

Չեն ուզում, էլի, մարդու դեղերը տանք...», - գրել է Մամիջանյանը։

Կառավարության շենք «դեղեր» տարած երիտասարդները բերման են ենթարկվել

Նշենք, որ նոյեմբերի 9–ի եռակողմ հայտարարությունից հետո հայաստանյան ընդդիմադիր ուժերը պարբերաբար բողոքի ակցիաներ են իրականացնում` պահանջելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։

«Վազգեն Մանուկյանը 1 տարի անց արտահերթ ընտրություն կկազմակերպի». հայտարարություն