Ընդդիմությունը վարչապետի թեկնածուի հարցում միաձայն որոշում է կայացրել. հայտնի է նրա անունը

Ընդդիմության թեկնածուն կդառնա Հայաստանի անցումային կառավարության վարչապետը. նրա հիմնական առաքելությունը պետք է լինի արտահերթ ընտրությունների կազմակերպումը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 3 դեկտեմբերի – Sputnik. Այսօր, ՀՀ վարչապետի հրաժարականը պահանջող 16 կուսակցությունները պատրաստվում են հայտարարել վարչապետի պաշտոնի համար իրենց միասնական թեկնածուի անունը։ Sputnik Արմենիայի տեղեկություններով` խոսքը Հայաստանի 3–րդ Հանրապետության առաջին վարչապետ, ԱԺՄ նախագահ, Հանրային խորհրդի նախկին նախագահ Վազգեն Մանուկյանի մասին է։

Բոզոյան. «Վազգեն Մանուկյանը փորձում է քաղաքական նոր միտք գեներացնել»

Մանուկյանը կդառնա Հայաստանի անցումային կառավարության վարչապետի պաշտոնի միասնական թեկնածուն։ Դա նշանակում է, որ նրա հիմնական առաքելությունը պետք է լինի արտահերթ ընտրությունների կազմակերպումը` պայմանով, որ ինքը կամ իր ղեկավարած քաղաքական ուժը չի առաջադրվելու այդ ընտրություններում։

Մանուկյանը հոկտեմբերի 27–ին, Արցախի պատերազմից մեկ ամիս անց, կոչ էր արել կառավարությանը հրաժարական տալ և իշխանությունը փոխանցել բանակին։

Նա առաջարկել էր բանակին իշխանությունը վերցնել իր ձեռքը, Արցախի հետ միասին ստեղծել Պաշտպանական միասնական կոմիտե, կազմակերպել անհրաժեշտ միջոցառումներ, գնալ բանակցությունների շահագրգիռ պետությունների և միջազգային կառույցների հետ։ Այն ժամանակ Մանուկյանը զգուշացրել էր. «Հակառակ դեպքում մենք կարող ենք ամեն ինչ կորցնել»։

Ասֆալտին փռելով չէ. ըստ Վազգեն Մանուկյանի` Հայաստանում բռնապետություն է ձևավորվել

Հիշեցնենք՝ նոյեմբերի  9–ի եռակողմ հայտարարության ստորագրումից հետո Երևանում պարբերաբար կազմակերպվում են բողոքի ակցիաներ 16 ընդդիմադիր կուսակցությունների կողմից` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով։