Պատերազմին մասնակցած ուսանողներն ու մասնակիցների ուսանող զավակները կազատվեն ուսման վարձից

Որոշումը կընդունվի կառավարությունն առաջիկա նիստում: Խոսքը միայն 2020–2021 ուստարվա երկրորդ կիսամյակի մասին է։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 3 դեկտեմբերի – Sputnik. Արցախյան պատերազմին մասնակցած ուանողներն ու մասնակիցների ուսանող երեխաները կազատվեն 2020թ-ի 2-րդ կիսամյակի ուսման վարձից: Այս մասին այսօր կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ որոշում, ամենայն հավանականությամբ, կկայացվի կառավարության հաջորդ նիստում:

1–5 մլն դրամ. պետությունն աջակցություն կտրամադրի զոհերի ընտանիքներին ու հաշմանդամներին

«Ես հույս ունեմ, որ կառավարության արդեն հաջորդ նիստում դե յուրե մենք այդ որոշումը կընդունենք»,- ասաց Փաշինյանը:

Իսկ մինչ որոշման ընդունումը վարչապետը ԿԳՄՍ նախարարին հրահանգեց ամեն ինչ անել, որ այդ կատեգորիայի ուսանողները ուսման վարձերի հետ կապված որևէ խնդիր չունենան:

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում սկսեց արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։ Նոյեմբերի 9-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև ստորագրված հայտարարության համաձայն` ռազմական գործողությունները դադարեցվեցին։ 

Համացանցում լուր տարածվեց, որ հայկական կողմն ունի 4750 զոհ ու անհետ կորած։  ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը նոյեմբերի 18-ին ԱԺ–ում լրագրողներին հայտնեց, որ պատերազմի առաջին օրվանից մինչև նոյեմբերի 17-ի երեկոյան պաշտոնապես հաստատված զոհված զինծառայողների թիվը 2425 է։ 

Դեկտեմբերի 2-ի տվյալներով՝ Արցախի ՊԲ-ն հրապարակել է 1746 զոհվածների անունները։

Վերջին տվյալներով` քաղաքացիական անձանց շրջանում կա 50 զոհ ու 148 վիրավոր։ 

Ինչո՞ւ են ադրբեջանցիներն ուրախացել․ ռուսական խաղաղապահների հրամանատարի կենսագրությունը