Գյումրիում նոր թաղամաս կկառուցվի

Գյումրիում շինարարական հերթական նախագիծը կիրականացվի։ Միջին եկամուտ ունեցողները կկարողանան բնակարան ձեռք բերել նոր թաղամասում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 3 դեկտեմբերի – Sputnik. Շվեյցարահայ գործարար Վարդան Սրմաքեշը և «Շիրակ» ֆուտբոլային ակումբի սեփականատեր Արման Սահակյանը նախատեսում են «Ռենեսանս» անվանումով բնակելի թաղամաս կառուցել Գյումրիում։ Ներդրումային ծրագրի նախագիծը հաստատվեց կառավարության այսօրվա նիստում։

Արժանապատվության վերականգման պահանջով. Գյումրիում տնօրենի հացադուլին ազատամարտիկ է միացել

Այդ նպատակով Գյումրու Կարսի խճուղու հատվածում պաշտպանության նախարարության ենթակայության տակ գտնվող ավելի քան 21 հեկտար տարածքն անհատույց օգտագործման իրավունքով կտրամադրվի «Ռենեսանս փրոջեքթ» ՍՊԸ-ին։

Ինչպես է հայը Թիֆլիսում կառուցել դղյակ, որը ճարտարապետության գլուխգործոց է հռչակվել

Բնակելի թաղամասի կառուցումը կտևի 5 տարի, ծրագրի արժեքը կկազմի 100 միլիոն դոլար։

Համապատասխան որոշման հիմնավորումներում նշված է նաև, որ հաշվի առնելով տարածքում առկա պատմամշակութային արժեքները, բնակելի շենքերը լինելու են ժամանակակից և ավանդական ճարտարապետության համադրությամբ, տարածքում կհիմնվեն նաև դպրոց, մանկապարտեզ, խաղահրապարակներ։

Երևանը հաջորդ տարի էլ կրկես չի ունենա. շինարարության ավարտը դարձյալ հետաձգվեց