Դեռ ձյուն չի գա. եղանակի տեսություն

Գագիկ Սուրենյանը տեղեկացրել է, որ դեկտեմբերը կանցնի նորմայից տաք, օդի ամսական միջին ջերմաստիճանը նորմայից բարձր կլինի 1-2 աստիճանով։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 3 դեկտեմբերի – Sputnik. Հանրապետության տարածքում դեկտեմբերի 3-7-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, առանձին վայրերում՝ գիշերը և առավոտյան ժամերին սպասվում է մառախուղ։

«Հանուն Արցախի ու Հայաստանի փրկության». ընդդիմությունը հանրահավաք է կազմակերպում

Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայությունը և հավելում, որ քամին հարավ-արևելյան է՝ 3-8 մ/վ արագությամբ:

Երևան քաղաքում ևս դեկտեմբերի 3-7-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, գիշերը և առավոտյան ժամերին` մառախուղ։

Դեռ ձյուն չի գա. եղանակի տեսություն

Մայրաքաղաքում դեկտեմբերի 3–ի գիշերը կգրանցվի -1...+1 աստիճան, իսկ ցերեկային ժամերին կլինի 8-10 աստիճան տաքություն։

Համացանցում Փաշինյանի հրաժարականի պահանջով ստորագրահավաք է սկսվել

Նշենք, որ Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը տեղեկացրել է, որ դեկտեմբերը կանցնի նորմայից տաք, օդի ամսական միջին ջերմաստիճանը նորմայից բարձր կլինի 1-2 աստիճանով։