«Առանց Նիկոլ Հայաստան». Երևանում կրկին փողոցներ են փակել

Ընդդիմադիր ուժերը բողոքի ակցիաներով պահանջում են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։
Sputnik

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող քաղաքացիներ փողոցներ են փակել Երևանում։ Մասնավորապես, այս պահին նրանք Մաշտոցի պողոտան են փակել` օպերայի հատվածից։ Փակվել էր նաև Մաշտոց–Թումանյան խաչմերուկը։

Հրմշտոց, կաղամբով սայլակներ և գունավոր ճայթուկներ. Մաշտոցի պողոտայում լարված վիճակ է

Բողոքի ակցիայի մասնակիցները վանկարկում են «Նիկոլ, հեռացիր», «Նիկոլ, դավաճան», «Առանց Նիկոլ Հայաստան»...

Բողոքի ակցիայի մասնակիցներին իրենց դժգոհությունն են հայտնում խցանման մեջ կանգնած որոշ վարորդներ։ Ի պատասխան նրանցից մեկի` ցուցարարներից մեկը նշեց. «Ես Հադրութից եմ։ Ես հիմա տուն չունեմ, բայց դու ուրիշ ճանապարհ ունես քո տուն հասնելու համար»։

Բողոքի ակցիայի մասնակիցները նշում են` հանուն հայ ազգի արժանապատվության` Նիկոլ Փաշինյանը պետք է վայրկյան առաջ հեռանա։

Նշենք, որ նոյեմբերի 9–ի եռակողմ հայտարարությունից հետո հայաստանյան ընդդիմադիր ուժերը պարբերաբար բողոքի ակցիաներ են իրականացնում` պահանջելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։

«Վազգեն Մանուկյանը 1 տարի անց արտահերթ ընտրություն կկազմակերպի». հայտարարություն