Չինաստանը նավթի վերամշակման հարցում գերազանցել է ԱՄՆ–ին. կշահի՞ արդյոք Ռուսաստանը դրանից

Նավթից կախում ունեցող Ռուսաստանի համար  «կանաչ սցենարը» հղի է ընկերությունների աճող կորուստներով և բյուջեի եկամուտների անկմամբ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 2 դեկտեմբերի – Sputnik, Իրինա Բադմաևա. Պեկինը խաղադրույք է կատարում բենզինի և դիզվառելիքի վրա, ավելացնելով նավթի վերամշակման հզորությունները։ Արդեն հաջորդ տարի ՉԺՀ–ն այդ ցուցանիշով կգերազանցի ԱՄՆ–ին։ Մեծ է հավանականությունը, որ ամերիկացիները կզիջեն նաև ՀՆԱ–ի հարցում։ Սակայն, ինչպես նշում են վերլուծաբանները, չինացիներին կարող է խանգարել համավարակի երկրորդ ալիքը։

Առաջատարի փոփոխություն

ՉԺՀ պետական վիճակագրական բյուրոյի տվյալներով` հոկտեմբերին երկրում նավթի վերամշակումն ավելացել է 2.5 տոկոսով` հասնելով պատմական ռեկորդի` մեկ օրում 14,09  մլն բարելի։ ԱՄՆ–ում սեպտեմբերին ընդամենը 13.5 մլն բարել է եղել։

Պուտինը ստորագրեց. դեպի Հայաստան նավթամթերքի արտահանման մասին համաձայնագիրը կփոփոխվի

Եվ չինացիներն այդքանով մտադիր չեն սահմանափակվել։ Միջազգային էներգետիկ գործակալության նոյեմբերի զեկույցում նշվում է, որ հաջորդ տարվա վերջին կսկսեն գործել 2 նոր նավթավերամշակող գործարան։  Սպասվում էր, որ  դա տեղի 2023 թվականից ոչ շուտ։

Կառուցվում են ևս 4-ը` օրական 1,2 մլն բարել ընդհանուր հզորությամբ։ Այդքան վերամշակում են, օրինակ, ամբողջ Մեծ Բրիտանիայում։

Չինաստանն արդեն մի քանի տասնամյակ փորձում է բավարարել բենզինի և դիզվառելիքի աճող պահանջարկը։ Ջանքերը զուր չեն եղել։

«2000 թվականից երկիրը եռապատկել է նավթամթերքի արտադրությունը։ Մինչև 2025 թվականը նավթի վերամշակումը օրական կհասնի 20 մլն բարելի», – նշում է «ՏելեԹրեյդ» տեղեկատվավերլուծական կենտրոնի գլխավոր տնտեսագետ Մարկ Գոյխմանը։

Գործակալության զրուցակիցը կարծում է, որ ԱՄՆ–ն արդեն 2021 թվականին կզիջի առաջատարի իր դիրքերը, որը պահպանում էր 19–րդ դարից սկսած։

Ռուսաստանի բյուջեն կրիտիկական կախվածություն չունի նավթի գնի տատանումներից․ Պուտին

Ամերիկացիները փակում են իրենց նավթավերամշակման գործարանները նավթի գների անկման պատճառով արձանագրված  ցածր շահութաբերության պատճառով։ Անցնող տարում սև ոսկին բազմիցս զրոյացրել է նվազագույն ցուցանիշը։  Օրինակ` մարտի 18-ին Brent տեսակի նավթն էժանացել էր 15 տոկոսով և 2003 թվականից ի վեր առաջին անգամ վաճառվում էր 1 բարելի դիմաց 24,52 դոլարով։

Նվազել է նաև վառելիքի համաշխարհային պահանջարկը։ Այդ պատճառով նավթավերամշակման ծավալը նվազել է ռեկորդային 1.7 մլն բարելով։ Ընդ որում, առյուծի բաժին է հասել հենց ամերիկյան նավթավերամշակող գործարաններին։

«Որոշ գործարաններ փակվում են, մյուսները ներդրումներ պահանջում` ամեն տարի Մեքսիկական ծոցի ափերում (որտեղ էլ հենց գտնվում է ԱՄՆ նավթավերամշակման հզորությունների զգալի մասը) մոլեգնող փոթորիկներից հետո արդիականացման և վերականգնման համար:

Կանաչ էներգետիկա. ո՞վ կհաղթի, և ո՞վ կպարտվի

Չինաստանի հաջողությունների մեկ այլ պատճառն էլ կորոնավիրուսի դեմ արդյունավետ պայքարն է, կարծում է «Ալոր Բրոկերի» գլխավոր վերլուծաբան Ալեքսեյ Անտոնովը։  ՉԺՀ–ի տնտեսությունը վերականգնվում է և կայունություն ցուցաբերում, իսկ Եվրոպայինն ու ԱՄՆ–ինը` շարունակում անկում ապրել։

ԱՄՆ-ն՝ ռուսական նավթի խոշորագույն ներկրող. ինչ խաղ է սկսել Վաշինգտոնը

Պատահական չէ, որ չինացիներն առաջատար են ոչ միայն նավթավերամշակման, այլև մետաղագործության ոլորտում։

«Առաջնային ռեսուրսների սպառման փաստացի կենտրոնը`Չինաստանն այժմ ավելի բարձր վերափոխումների վերամշակող արդյունաբերություն է զարգացնում», – ասում է Մարկ Գոյխմանը։

Տնտեսագետը նշում է, որ նույն միտումներն են նկատվում և՛ Հնդկաստանում, և՛ Մերձավոր Արևելքում։ Դա հանգեցնում է արևմտյան ընկերությունների մի շարք հնացած հզորությունների փակման նույնիսկ ասիական տարածաշրջանում, օրինակ` Սինգապուրում։

Բացի այդ, ԱՄՆ–ն ու Հին աշխարհն աստիճանաբար հրաժարվում են ածխաջրածիններից` հօգուտ էներգիայի այլընտրանքային աղբյուրների։  Չինաստանն էլ խիստ էկոլոգիական պարտավորություններով կապված չէ։

«Միացյալ Նահանգները խաղադրույք են անում կանաչ էներգետիկայի վրա` Չինաստանին տրամադրելով կեղտոտ արտադրական հարթակի դերը։ Տնտեսապես զարգացած երկրները մյուսների հաշվին կֆինանսավորեն վերականգնվող ռեսուրսների անցումը և դեռ նրանց կստիպեն «տնտեսական հարկեր» էլ վճարել։ Սպիտակ տան վարչակազմում դրանով կզբաղվի քաղաքական առումով ծանրակշիռ դեր ունեցող Ջոն Քերին, որը նոր նախագահին առընթեր կլիմայի հարցերով հատուկ ներկայացուցիչ կդառնա», – ասում է Hamilton  ներդրումային ընկերության փորձագետ Անտոն Գրինշթեյնը։

Նավթից կախում ունեցող Ռուսաստանի համար  «կանաչ սցենարը» հղի է ընկերությունների աճող կորուստներով և բյուջեի եկամուտների անկմամբ։

«Հումքային կառուցվածքի պահպանման դեպքում հայրենական տնտեսությանն ավելի շահավետ է, որպեսզի ԱՄՆ–ն պահպանի առաջատար դիրքերը նավթավերամշակման մեջ», – կարծում է Գրինշթեյնը։

Նույնիսկ կորոնավիրուսի նահանջից հետո ոչինչ առաջվանը չի լինի․ նավթային ցնցում է սպասվում

Նա հավելել է, որ Ռուսաստանը պետք է լրջորեն մտածի գանձարանի համալրման այլ աղբյուրների մասին, որպեսզի 15-20 տարի հետո փոխարինի դուրս մնացող նավթային եկամուտները։

Առաջիկայում Չինաստանում նավթամթերքի սպառման ավելացման ֆոնին անհրաժեշտ է վերակողմնորոշվել դեպի այս ուղղությամբ հումքի արտահանման հարցում:

Համավարակ. ասիական սցենար

Սակայն ամեն ինչ վերջանալու հատկություն ունի։ Մեծ է հավանականությունը, որ արդեն 2025 թվականին Չինաստանում արտադրական հզորությունների աճը կգերազանցի պահանջարկը։ Չինական CNPC նավթագազային կորպորացիայի տվյալներով` երկրում 5 տարի հետո հնարավոր է օրական 1.4 մլն բարելի նավթամթերքի ավելցուկ։

Կպղտորի արդյո՞ք ղազախական նավթը ՌԴ-ից և Իրանից եկող հոսքերը. ի՞նչ սպասել բենզինի շուկայում

«Իսկ այսօր Միացյալ Նահանգների հետ լարված հարաբերությունների պայմաններում Չինաստանի նավթագործներն ուզում են փոխհատուցել արտաքին առևտրի սահմանափակումների համար, այդպիսով բարձրացնել պետության հեղինակությունը», – կարծում է Ալեքսեյ Անտոնովը։

Այդ պատճառով, կանխատեսելով ընթացիկ միտումները 3-5 տարի առաջ, կարելի է առաջատարի փոփոխություն ակնկալել ոչ միայն նավթավերամշակման ոլորտում, այլև գլխավոր տնտեսական ցուցանիշի` ՀՆԱ–ի չափի առումով։

«Նախքան համավարակը Չինաստանին 5 տարի էր պակասում Ամերիկայի տնտեսությանը գերազանցելու համար։ Այսօր, կորոնավիրուսի տարածման դեմ առավել արդյունավետ պայքարի շնորհիվ, չինացիները կարող են  ավելի շուտ առաջ անցնել», – կարծում է Անտոն Գրինշթեյնը։

«Հազար դոլար` մեկ բարելի դիմաց». ամերիկյան ծրագիրն ապշեցնում է նավթի շուկային

Այլ հարց է, թե արդյո՞ք ԱՄՆ–ն պատրաստ է զիջել դիրքերը։ Վերլուծաբանը նշում է, որ ամերիկյան իսթեբլիշմենթը փորձում էր հարցը լուծել տնտեսապես և դիվանագիտորեն։ Սակայն դա չգործեց։ Եվ հիմա գործարար նախագահին փոխարինելու է գալիս քաղաքական գործիչ նախագահը։

Բացի այդ, Չինաստանում նավթավերամշակման արտադրանքի պահանջարկի կտրուկ աճը կապված է համաճարակային իրավիճակի բարելավման հետ։ Սակայն երկրորդ ալիքի հավանականությունը չի բացառվում նաև Ասիայում։

Արդեն իսկ հիվանդության բռնկումներ են գրանցվել Ինդոնեզիայում, Ճապոնիայում, Հարավային Կորեայում։  Սա կարող է արմատապես փոխել ուժերի հավասարակշռությունը Միացյալ Նահանգների և Չինաստանի միջև: