Արցախում տարհանվող զինամթերքի պայթյունի հետևանքով 2 զինծառայող է զոհվել

Արցախի ՊՆ–ն կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում մահացած զինծառայողների ընտանիքների անդամներին, հարազատներին ու ծառայակիցներին:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 2 դեկտեմբերի – Sputnik. Արցախում տարհանվող զինամթերքի պայթյունի հետևանքով 2 զինծառայող է զոհվել: Տեղեկությունը հայտնում է Արցախի պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը։

Ապաքինման փուլում գտնվող բազմաթիվ զինծառայողներ արյան կարիք ունեն

«Դեկտեմբերի 1-ին ՊԲ արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, ծառայողական պարտականությունները կատարելիս՝ տարհանվող զինամթերքի պայթյունի հետևանքով, զոհվել են ՊԲ զինծառայողներ Ժիրայր Վաչիկի Մաթևոսյանը (ծնվ. 2001թ.) և Գեղամ Մերուժանի Հովհաննիսյանը (ծնվ. 2001թ.)»,–ասված է հաղորդագրության մեջ:

Տեղեկացվում է, որ դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:

Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում մահացած զինծառայողների ընտանիքների անդամներին, հարազատներին ու ծառայակիցներին: