Ռուս խաղաղապահներն ապահովել են ավելի քան 26 հազար փախստականների անվտանգ վերադարձն Արցախ

Ռուս խաղաղապահ զորակազմի զինծառայողները հիմնական մասը ՌԴ Կենտրոնական ռազմական օկրուգի 15-րդ առանձին մոտոհրաձգային (խաղաղապահական) բրիգադից է։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 1 դեկտեմբերի - Sputnik. Նոյեմբերի 14-ից ի վեր Լեռնային Ղարաբաղում տեղեկայված ՌԴ խաղաղապահներն ապահովել են ավելի քան 26 հազար փախստականների անվտանգ վերադարձը բնակության վայրեր, տեղեկացնում են ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունից։

ՀԱՊԿ երկրների ԱԳ և ՊՆ ղեկավարները կքննարկեն խաղաղապահների մասին փաստաթուղթը․ Զաս

Խաղաղապահներն ապահովում են քաղաքացիական ավտոմեքենաների ու բնակիչների անվտանգ տեղաշարժը Լաչինի միջանցքով, ուղեկցում են ենթակառուցվածքային օբյեկտները վերանորոգող բրիգադներին։

Ռուս խաղաղապահ զորակազմի զինծառայողները, որոնց հիմնական մասը Կենտրոնական ռազմական օկրուգի 15-րդ առանձին մոտոհրաձգային (խաղաղապահական) բրիգադից է, Լեռնային Ղարաբաղում իրավիճակի հրադադարի ռեժիմի պահպանման շուրջօրյա վերահսկողություն են իրականացնում 23 դիտարկման կետերից։

Հիշեցնենք` նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն են ընդունել ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։

Խաղաղապահների օրն է. Ստեփանակերտի քաղաքապետն այցելել է ռուս խաղաղապահներին

Եռակողմ հայտարարության համաձայն` Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվել է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը ՝ 1960 զինծառայողներով, հրաձգային զենքով, 90 զրահամեքենաներով, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկայով:

Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբը տեղակայմանը զուգահեռ դուրս են բերվում հայկական զինված ուժերը։ Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը տեղակայվում է 5 տարի ժամկետով` 5 տարվա ժամանակահատվածով ավտոմատ երկարաձգմամբ, եթե կողմերից որևէ մեկը ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի այդ դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին:

Ղարաբաղում խաղաղապահ գործողության գինն ու վարկանիշը. թվերն ավելի քան խոսուն են