Կապանի տակ չեն հասել. համայնքապետարանը հերքում է իմքայլական պատգամավորի հայտարարությունը

Կապան համայնքապետարանը հաղորդագրություն է տարածել` անդրադառնալով «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Կարեն Համբարձումյանի հայտարարությանը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 1 դեկտեմբերի – Sputnik.Կապանի համայնքապետարանը հերքում է Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Կարեն Համբարձումյանի հայտարարությունները, թե հայկական և ադրբեջանական զորքերը սահմանը գծելով գալիս են և հասել են Կապան համայնքի տակ։

Սոթքի հանքը Ադրբեջանի հետ կիսելով` հայկական կողմը կունենա շատ լուրջ խնդիրներ

Համբարձումյանն ԱԺ–ում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասել էր, թե Սյունիքում ոչ մի արտառոց դեպք կամ խուճապ չկա։ Նա վստահեցրել էր` երեկ է վերադարձել Սիսիանից, մեր ու Ադրբեջանի զորքերը սահմանը գծելով հասել էին Կապան համայնքի տակ:

«Կարեն Համբարձումյանի կողմից լրատվականներին տված հարցազրույցում ասվածի վերաբերյալ հայտնում ենք, որ տեղեկատվությունը իրականությանը չի համապատասխանում։ Կապան համայնքի տարածքում սահմանազատման աշխատանքներ չեն իրականացվում»,–նշված է Կապանի համայնքապետարանի հաղորդագրության մեջ։

Հիշեցնենք, որ Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանը երեկ` նոյեմբերի 30-ին, հրաժարականի դիմում էր ներկայացրել։

Սոթքում տեղի ունեցող գործընթացները եռակողմ հայտարարության շրջանակում են. վարչապետ