Ինչպես ենք դիմավորելու ձմեռը. եղանակի տեսություն

Օդերևութաբանների կանխատեսումներով` առաջիկա օրերին հանրապետության տարածքում տեղումներ չեն սպասվում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 1 դեկտեմբերի – Sputnik. Հանրապետության տարածքում դեկտեմբերի 1-5-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, առանձին վայրերում գիշերը և առավոտյան ժամերին սպասվում է մառախուղ։

Երևանում նախատեսված 500 վերելակներից 251–ը տեղադրված են

Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայությունը` հավելելով, որ քամին հարավ-արևելյան է՝ 3-8 մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 1-2-ի ցերեկն աստիճանաբար կբարձրանա 2-3 աստիճանով։

Ինչպես ենք դիմավորելու ձմեռը. եղանակի տեսություն

Երևան քաղաքում ևս դեկտեմբերի 1-5-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, գիշերը և առավոտյան ժամերին` մառախուղ։

Մայրաքաղաքում ձմռան առաջին գիշերը կգրանցվի 0-ից -2 աստիճան, իսկ ցերեկը կլինի +5...+7 աստիճան տաքություն։

Շաքարավազի, ձեթի, կարագի թանկացումներն օբյեկտիվ պատճառներ ունեն. ՏՄՊՊՀ