Սահակ Պողոսյանն ու Ռուբեն Բաբայանն անդրադառնում են նաև «հայրենասիրություն», «արժեք», «ազգային գաղափար» և այլ եզրույթներին։
«Եթե մարդկային կյանքի կարևորությունը լիներ մտածողություն և արժեքային համակարգ, մենք չէինք հասնի պատերազմի վերջին պարտադրված քայլի», – ասում է Բաբայանը։
Պողոսյանն էլ նշում է, որ 30 տարվա ընթացքում մեզ չհաջողվեց արդիականացնել և փոխել սեփական գիտակցությունը։
«Մենք 21–րդ դարում մնացել ենք ոչ միայն 20–րդ դարի տեխնոլոգիաներով, այլև 20–րդ դարի արժեհամակարգով»,– ավելացնում է նա։
Հիշեցնենք` նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն են ընդունել ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։
Եռակողմ հայտարարության համաձայն` Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվել է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը ՝ 1960 զինծառայողներով, հրաձգային զենքով, 90 զրահամեքենաներով, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկայով:
Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբը տեղակայմանը զուգահեռ դուրս են բերվում հայկական զինված ուժերը։ Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը տեղակայվում է 5 տարի ժամկետով` 5 տարվա ժամանակահատվածով ավտոմատ երկարաձգմամբ, եթե կողմերից որևէ մեկը ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի այդ դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին:
Ղարաբաղում խաղաղապահ գործողության գինն ու վարկանիշը. թվերն ավելի քան խոսուն են