Ահասարսուռ վթար Արագածոտնում. 3 մարդ այրվել և մահացել են, նրանցից մեկը 11-ամյա երեխա է

Ողբերգական դեպքի հետևանքով ևս երկու ուղևոր հիվանդանոցում են. նրանցից մեկն անչափահաս տղա է։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 1 դեկտեմբերի - Sputnik. Այսօր առավոտյան Արագածոտնի մարզի Հացաշեն գյուղում ողբերգական ավտովթար է տեղի ունեցել։ ԱԻՆ մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգը ստացվել է ժամը 09։59-ին։

Մսամթերքի «բակային վաճառքները» վերահսկելու համար ՍԱՏՄ-ն կհամագործակցի ՏԻՄ-երի հետ

«Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ»,- տեղեկացնում են ԱԻՆ-ից։

Պարզվել է, որ Թալին-Հացաշեն ավտոճանապարհի 12-րդ կմ-ին 68-ամյա վարորդ Իշխան Մ.-ի վարած «Toyota» մակնիշի ավտոմեքենան բախվել է ճամփեզրի արգելապատնեշին և այրվել։

Ողբերգական վթարի հետևանքով մեքենայում այրվել ու մահացել են վարորդը և երկու ուղևորներ՝ 65-ամյա Վարդենիկ Մ.-ն և  11-ամյա Մարգարիտ Ն․-ն։ Եվս երկու ուղևորներ՝ 38-ամյա Արմինե Մ.-ն և 17-ամյա Ժիրայր Ն.-ն, մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը տեղափոխվել են Թալինի ԲԿ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 10:24-ին, մարվել` 10:28-ին: