Երևանի խանութներից մեկից ոստիկանները բերման են ենթարկել դիմակավորված անձանց. տեսանյութ

Ոստիկանների նախազգուշական կրակոցից տուժածներ չկան։ Բերման ենթարկվածները ձերբակալվել են։
Sputnik

Երևանի Նելսոն Ստեփանյան փողոցի խանութներից մեկում ոստիկանները նախազգուշական կրակոցներ են արձակել ու բերման ենթարկել դիմակավորված երկու անձի։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը։

Մասնավորապես, այսօր`ժամը  06։30-ի սահմաններում գործել է Նելսոն Ստեփանյան փողոցի խանութներից մեկի անվտանգության ազդանշանային համակարգը։ Անմիջապես դեպքի վայր էին մեկնել ոստիկանության ՊՊԳՎ Նոր Նորքի պահպանության բաժնի ծառայողները։ Նրանք նկատել են, որ խանութի դուռը բաց է։

Հայտնի է` երբ կվերսկսվի 5-12-րդ դասարանների աշակերտների առկա ուսուցման գործընթացը

«Ոստիկանները խանութում հայտնաբերել են դիմակավորված երկու անձի, որոնք չեն ենթարկվել նրանց օրինական պահանջին, առարկաներ են նետել ոստիկանների ուղղությամբ ու փորձել փախուստի դիմել։ Փախուստը կանխելու նպատակով ոստիկանության ծառայողները նախազգուշական կրակոցներ են արձակել, հետապնդել, դիմակավորված անձանց վնասազերծել են և բերման ենթարկել ոստիկանության Նոր Նորքի բաժին»,–նշված է հաղորդագրության մեջ։

Նախազգուշական կրակոցից տուժածներ կամ վիրավորներ չկան։ Բերման ենթարկվածները ձերբակալվել են։ Նշանակվել է ծառայողական քննություն: Կատարվում է նախաքննություն։