Ոստիկանությունը բերման է ենթարկել 33 քաղաքացու. նրանք պահանջում էին Փաշինյանի հրաժարականը

Նշենք, որ քաղաքացիներն այսօր փակել էին Մաշտոցի պողոտայի` օպերայի հարակից տարածքը։ Նրանք ոստիկաններին հորդորում էին միանալ իրենց, այլ ոչ թե բերման ենթարկել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 30 նոյեմբերի – Sputnik. Մաշտոցի պողոտայում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով ակցիայի ընթացքում ՀՀ ոստիկանություն բերման է ենթարկվել 33 անձ։

«Մայթից են գողանում». Փաշինյանի հրաժարականի պահանջով ակցիա անողներին բերման են ենթարկում

Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեցին ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունից։

Հիշեցնենք` այսօր մի խումբ քաղաքացիներ հավաքվել էին ու նորից փակում էին երևանյան փողոցները։ Նրանք Մաշտոցի պողոտայում էին` օպերայի մերձակա տարածքում և պահանջում էին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը վանկարկելով՝ «Նիկոլ, դավաճան»։

Ոստիկանները դուրս էին բերում քաղաքացիներին փողոցի բանուկ հատվածից, սակայն քաղաքացիները պտտվում և հաջորդ կողմից նորից փակում էին փողոցը։ Երթևեկությունը կաթվածահար էր եղել։

Հավելենք, որ արցախյան ռազմաճակատներում հրադադար հաստատելու վերաբերյալ եռակողմ հայտարարության ստորագրումից հետո ընդդիմադիր կուսակցությունները բողոքի տարբեր ակցիաներ են իրականացնում Երևանում։